Լրագրող Նաիրի Հոխիկյանն՝ անդրադառնալով Գուրգեն Արսենյանի ելույթի ընթացքում ծագած
բանավեճին, հորդորեց էմոցիաներին քիչ տրվել և խոստացավ, որ Հայաստանում իրականում հեղափոխություն անելուց հետո նման մարդկանց ուղարկելու են իրենց եղբայրների մոտ՝ այնտեղ իրենց հարցերը համատեղ լուծելու համար։
«Այն, որ 29800 քառակուսի կիլոմետրի մասին, մինչև Նիկոլ Փաշինյանը, առաջինը տարբեր փորձագետների հետ նաև մարզպետների հետ, Սյունիքում և Շիրակում հանդիպումների ժամանակ, առաջինը դրա անհրաժեշտության մասին խոսել է Մեծ Բրիտանիայի դեսպանը Հայաստանում։ Եվ էստեղ հարց է առաջանում, թե ինչո՞ւ բրիտանական դիվանագետների այդ հարցի բարձրացումից հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց էդ մասին խոսել»։
Հոխիկյանն ասաց, որ հատուկ շեշտեց Բրիտանիայի անունը, քանի որ դեռևս 1997 թվականից բրիտանական Anglo Asian Mining PLC ընկերությունը բավական մեծ ներդրում է կատարում Ադրբեջանում իմանալով, որ մեր տարածաշրջանում կան հսկայական հանքահումքային ռեսուրսներ։
«2022 թվականի հուլիսի 5-ին կրիկին նույն ընկերությունը Ադրբեջանի հետ պայմանագիր է կնքել՝ Ադրբեջանին փոխանցելով 3 մլրդ դոլար և դրա դիմաց ստանալով Ադրբեջանի համաձայնությունը մեր տարածքում գտնվող ոսկու և բազմամետաղային հանքերին տիրանալու համար։ Դրա համար Ադրբեջանը մեզ համար իբր կառուցեց այդ ճանապարհը՝ բյուջեից դուրս գրելով 70 միլիոն դոլար»։
Սակայն, ընդամենը ծախսել են 35 միլիոն դոլար, մնացածը թե ո՞ւմ գրպանն է գնացել, Հոխիկյանն ասաց, որ կճշտեն։
Հաջորդ խոսքը Բանասիրական գիտությունների դոցենտ Նարինե Դիլբարյանինն էր, ով ասաց, որ կարևորագույն նախաձեռնություն էր այս լսումները կազմակերպելը, հատկապես հաշվի առնելով արցախյան շարժման մեզ սպասող նշանավոր տարեդարձը։
Դիլբարյանի համոզմամբ, պետք է հրաժարվել «Լաչին» եզրույթի անընդհատ կիրառումից։ «Եվ Ադրբեջանը, և Թուրքիան իր ամբողջ հռետորաբանությունը կառուցում է նաև տեղանունների ադրբեջանաթուրքացման ճանապարհով։ Դրա համար, ես կարծում եմ՝ մենք պետք է ազատվենք այդ կաշկանդիչ իրողությունից, թե աշխարհը դա ճանաչում է իբրև Լաչին։ Լեզվական հայրենատիրությունը ևս չափազանց կարևոր է»,- ըդգծեց Նարինե Դիլբարյանը։
«Ես կարծում եմ, որ այսօր Արցախի մեր եղբայրները և քույրերը, որոնք դրսևորում են, իսկապես, հայկական վարքագիծ իրենց հողին տեր կանգնելու, և հայկական գենը, որը այսօր շահարկվում է տարօրինակ հայտարարություններով, այնտեղ իր հրաշալի դրսևորումն է գտնում»։
Դիլբարյանն Արցախի կառավարությունում տեսնում է դրական փոփոխություններ և նկատելի է Արցախի ինքնորոշված լինելու, ազատության, անկախության գաղափարի վերհառնումը։
«Եվ եկեք ընդունենք մի իրողություն, որ Ալիևի նախաձեռնած այս քայլը նաև մեզ հնարավորություն տվեց Արցախի հարցը վերստին միջազգայնացնելու։ Անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ միջազգային ատյաններում այդքան չէին խոսում Արցախի խնդրի և հակամարտության մասին, որքան այսօր։ Մենք բոլորս հասկանում ենք, որ Արցախը և Հայաստանը նույնական հասկացություններ են։ Այո, խնդրի հիմնական լուծումը կլինի իշխանափոխությունից հետո, բայց այժմ, քանի իշխանափոխության ալգորիթմը լիակատար գտնված չէ, խորհրդարանական ընդդիմությունը պետք է լիարժեք օգտագործի իր բոլոր հնարավորությունները՝ Արցախի գործընկերների հետ իրականացնելու համատեղ ծրագրեր»,- ասաց Դիլբարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։