Մայր Աթոռի տարածքից սադրիչ վարքագիծ դրսևորած 5 անձ հեռացվել է:
Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա նշել է, որ ձերբակալվածներ չեն եղել։
Հիշեցնենք, որ այսօր Մայր Աթոռում հավաքված քաղաքացիները բաժանվել էին երկու թևի՝ մի մասը ի պաշտպանություն Վեհափառ հայրապետի, մյուս թևում Վեհափառի հրաժարականը պահանջող քաղաքացիներ էին, որոնք սադրում էին՝ Վեհափառի ու հոգևորականների նկատմամբ վիրավորական արտահայտություններ ու հայհոյանքներ հնչեցնելով: