Ներքին 9 ամիս առաջ - 17:09 14-12-2025

Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. Մխիթար Հայրապետյան

Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր։ Այդ մասին ասում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը․

«Ի՞նչ է ֆիշինգը

Ֆիշինգը խաբեության տեսակ է, երբ զեղծարարները կեղծ նամակների, հաղորդագրությունների կամ կայքերի միջոցով փորձում են ձեզ ստիպել բացել հղում, ներբեռնել ֆայլ կամ տրամադրել գաղտնաբառեր ու անձնական տվյալներ։

Մի քանի մտահոգիչ փաստ
Կիբեռհարձակումների 90%-ը ֆիշինգն է
Ամեն օր ուղարկվում է 3.4 միլիարդ ֆիշինգային նամակ
Կոտրված հաշիվների 90%-ը սկսվում է մեկ ֆիշինգային հղումից
Համակարգչային խաղերի և թվային լուծումների աճին զուգընթաց երիտասարդներին թիրախավորող կիբեռհարձակումներն էապես աճել են։

Ինչպե՞ս պաշտպանվել
Մի սեղմեք կասկածելի հղումների վրա
Մի պատասխանեք անծանոթ էլեկտրոնային նամակներին
Մինչ տվյալներ փոխանցելը ստուգեք անծանոթ ուղարկողի էլեկտրոնային հասցեն
Երբեք մի փոխանցեք գաղտնաբառերը, այդ թվում՝ Ձեր հարազատներին
Բացի օգտանունից և գաղտնաբառից օգտագործեք առնվազն մեկ այլ նույնականացում
Տեղեկացված լինելը լավագույն պաշտպանությունն է»։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին