Արտաքին 10 ամիս առաջ - 10:41 13-12-2025

Ուիթքոֆը կհանդիպի Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը և Թրամփի փեսան ու խորհրդական Ջարեդ Քուշները այս շաբաթավերջին Բեռլինում կհանդիպեն եվրոպացի առաջնորդների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Հանդիպումների մեկնարկի ճշգրիտ ամսաթիվը դեռևս չի նշվում, սակայն Ուիթքոֆը, ինչպես սպասվում է, դեկտեմբերի 14-ին և 15-ին բանակցություններ կվարի Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ։ Այս մասին ուրբաթ՝ դեկտեմբերի 12-ին, հայտնել է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Սպիտակ տան խոսնակը շուտով հաստատել է այս տեղեկատվությունը AFP-ին։

Զելենսկիից բացի, Ուիթքոֆը կհանդիպի Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի , Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի և Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցություններին մասնակցող այս երկրների այլ ներկայացուցիչների հետ։

Սկզբում եվրոպացի առաջնորդները հույս ունեին այս շաբաթավերջին հանդիպում անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Լրատվամիջոցները հայտնում էին, որ այն տեղի կունենա դեկտեմբերի 13-ին Փարիզում։ Սակայն, ըստ լեհական RMF ռադիոկայանի՝ հղում անելով Ելիսեյան պալատի աղբյուրին, այդ օրը Ֆրանսիայի մայրաքաղաքում նման միջոցառում նախատեսված չէ։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն