Ներքին Միտք 11 ամիս առաջ - 21:34 28-11-2025

Պետք է տուրք չտալ նիկոլական օրակարգերին, հակառակ պարագայում էլ ինչո՞վ կտարբերվենք նրա առջև խոնարհված եպիսկոպոսներից. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․

«Մարդկանց «ուղեղներին հասնելու» իշխանությունների գործիքներն անթերի են։ Սկզբում Նիկոլը նկարում է իր համար իդեալական այլընտրանքային իրականության պատկերը, հետո գործի են դրվում քարոզիչները, ապա իրավապահներն ու արդարադատության համակարգը ու վերջ՝ ինչ ուզում ես արա, միևնույն է դատարանը վճռում է՝ մածունը սև է։

Սա բազում անգամ փորձարկված մեխանիզմ է, որն այսօր էլ գործարկվում է եկեղեցու դեմ։ Հարցին մաքսիմալ հնչեղություն ապահովելու համար Նիկոլը մաքսիմալ լկտի է իրեն պահում։ Սկզբում նա Վեհափառ Հայրապետին իր «չեղած հպարտությունը» տեսնելու հրապարակային կոչ է անում, հետո քեռակինների մասին պատմություններ հորինում, հետո միացնում քարոզչամիջոցները և դե արդեն շարունակում վերը նկարագրված սխեմայով։

Ընդ որում, կեղտոտ այդ օպերացիայի ոչ մի օղակ և/կամ մասնակից ոչնչով իրարից չեն տարբերվում։ Նույն նիկոլներն են և ուրիշ ոչինչ։ Այստեղ ամեն ինչ պարզ է ու հասկանալի։

Հարցն այլ է։ Ի՞նչ կոչել բոլոր նրանց, ովքեր դեռ հավատում են նիկոլական այս համակարգի՝ վերոնշյալ սխեմայով ստեղծվող պատկերին։ Կրկին, շատ կոնկրետ օրինակ եմ ուզում քննարկենք։ Ընդդիմադիր հայացքներ ունեցող բազմաթիվ քաղաքացիներ հաճախ, ի պաշտպանություն Արշակ Սրբազանի ասում են (նույնիսկ հրապարակային), թե՝ էտ ո՞վ իր պահարանում պահած կմախք չունի։ Կամ թե փորձում են համեմատել Արշակ Սրբազանի «մեղքը» իշխանությունների բազմաթիվ ոճրագործությունների հետ ու ասում, թե գոնե սրբապղծության հարցում նիկոլենք թող ոչ ոքի բան չասեն։

Լու՞րջ։ Ժողովուրդ, լուրջ հավատացե՞լ եք Նիկոլի հորինած այլընտրանքային իրականությանը։ Կամ էլ թե այդ ի՞նչ քննարկման ու համեմատության թեմա եք գտել։ Միթե՞ մինչ օրս չեք հասկացել, թե ինչ խնդիր է լուծում Հայաստանի այսօրվա կառավարիչը։ Եվ ինչպե՞ս է լուծում։ Միթե՞ չգիտեք, թե ինչու է Նիկոլը թիրախավորել Արշակ Սրբազանին։ Եթե չգիտեք, ապա խորհուրդ եմ տալիս համացանցում գտնել և նորից լսել Սրբազան Հոր՝ անցած տարվա Ջահերով երթի ավարտին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասած խոսքը։ (https://www.youtube.com/watch?v=5bNoNZSIXVI)

Սիրելիներ, հավատացեք՝ խոսքն ուժ ոնի։ Միտքը՝ առավել ևս։ Չպետք է թույլ տանք Նիկոլին «հասնել մեր ուղեղին»։ Կամ էլ թե մեր անզգույշ խոսքի միջոցով հասնել «ժողովրդի ուղեղին»։ Ցավով եմ արձանագրում, բայց հիմա դա հաջողվում է նրան։ Պետք է զրկենք նրան այդ հնարավորությունից։ Նաև դա է Նիկոլին ու նիկոլներին հաղթելու ճանապարհը։

Պետք է զգույշ լինել և ոչ մի տուրք չտալ նիկոլական օրակարգերին։ Հակառակ պարագայում էլ ինչո՞վ կտարբերվենք Նիկոլի առջև նախօրեին խոնարհված եպիսկոպոսներից։ Շատ չենք տարբերվի։ Չնայած… Ասում եք էլի՝ այդ ինչքա՞ն պետք է երեսպաշտ լինես, որ նիկոլական «փորձաքննության» արդյունքներին «հավատաս» ու գնաս Վեհափառ Հայրապետից պահանջես կարգալույծ անի Նիկոլի դեմ իրական կռիվ տվող Սրբազանին… Դրանք Նիկոլից բեթար են։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
13:40 Ի՞նչ անել, որ քաղաքում ապրելն ու տեղաշարժվելն ինֆարկտի բուն չդառնան. Աննա Հակոբյան