Օրակարգ 6 ամիս առաջ - 20:00 25-11-2025

Օրակարգ․ Բաքու գնացածները կապված են օտարերկրյա շահերի հետ․ Հրանտ Միքայելյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Հրանտ Միքայելյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Հրանտ Միքայելյանի հետ զրուցել ենք Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների՝ Բաքու կատարած այցելության և դրա արդյունավետության, վերջիններիս՝ հայ գերիներին տեսակցել չթույլատրելու ադրբեջանական կողմի որոշման, վերջիններիս հայրենադարձելու ուղղությամբ կատարվող աշխատանքների, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի վերջին հայտարարության, Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ամերիկյան վերջին առաջարկի, Հարավային Կովկասի տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի վրա դրա հնարավոր ազդեցության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հրանտ Միքայելյանը կարծում է, որ Բաքու գնացած անձինք այնտեղ Հայաստանի Հանրապետության շահերը չէին սպասարկում։

«Այդ գործընթացը միակողմանի Հայաստանի կապիտուլյացիոն գործընթաց է: Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ օրինակ նրանցից մեկը, հա, անունը չեմ մեջբերի, Բաքվից, Բաքվից սկսեց հայտարարել, որ ով Ադրբեջանի հետ մերձացման գործընթացի դեմ է, ապա նա կա՛մ օտարերկրյա ագենտ է, կա՛մ նա ինչ-որ վատ մարդ է, ապուշ, կամ չգիտեմ ինչ-որ նման բան: Հիմա տեսեք, եթե մարդը Բաքվից Բաքվի օգտին Հայաստանի նկատմամբ կոչեր է հնչեցնում և նա ասում է, որ Ադրբեջանում ոնց որ շատ լավ մթնոլորտում է եղել, որպես ախպեր է բոլորին տեսել, շատ լավ հարաբերություններ տեսել, այսինքն՝ ադրբեջանցիների հետ ինքը շատ լավ հարաբերություններ ունի իսկ հայաստանցիների հետ ինքը շատ վատ հարաբերություններ ունի, ու հայաստանցիների հետ այ սենց հաթաթայով է խոսում և իր կռիվները հայաստանցիների հետ են, այդ թվում՝ ֆիզիկապես․ այս մարդը կռիվ է ունեցել եթերում՝ մի հասարակական գործչի հետ, ով իր հետ համաձայն չէր, մենք կարո՞ղ ենք ենթադրել, որ այստեղ հենց մարդը իր մասին է առաջին հերթին խոսում՝ տարբեր երկրների գործակալ լինելու մասին խոսալուց:

Այսինքն այստեղ շատ լուրջ հարց է ծագում՝ ի՞նչ շահեր են այս մարդիկ սպասարկում և ի՞նչ շահեր է սպասարկում այս իշխանությունը, հա, այս գործընթացը միանշանակ չի սպասարկում Հայաստանի շահերը: Ինչու չի սպասարկում, որովհետև Հայաստանի շահերի մասին այստեղ խոսակցություն չկա, այստեղ խոսակցություն կա, որ Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ լավացնի հարաբերությունները։ Հայաստանը ոչ մի բան պետք չի անի, Հայաստանն առաջին հերթին պետք է իր շահերից ելնի։ Դրա մասին խոսք չկա․ Հայաստանը զիջումներ է անում, զիջումներ է անում, Ադրբեջանի կողմից զիջումներ չկան և ըստ այդմ գալիս են այս մարդիկ ու ասում են՝ եթե դուք դեմ եք այս ամեն ինչին, մենք ձեզ լռեցնելու ենք։

Եվ արդեն մշակվում են արդեն օրենքներ՝ էսպես ասած ծայրահեղության դեմ և այլն և էդ ամեն ինչի տակ հասկացվելու է Ադրբեջանի դեմ ցանկացած քննադատություն սրա մասին է խոսքը գնում, և իհարկե այս գործընթացը Հայաստանի շահերի հետ որևէ կապ չունի, և այս մարդիկ Հայաստանի շահերը այդտեղ չէին սպասարկում։ Սա իմ գնահատականն է»,- ասաց նա։

Ճշտող հարցին՝ Բաքու գնացածներին գործակալնե՞ր է համարում՝ քաղաքագետը պատասխանեց․ «Ես այդպես չէի անվանի, ես կասեի, որ այս մարդիկ կապված են օտար շահերի հետ, հիմա ի՞նչ աստիճանով և ինչպե՞ս, սա արդեն հետաքննության հարց է, ես իմ վրա դա չեմ կարող վերցնել»։

Մեր զրուցակիցը նկատեց նաև՝ Նիկոլ Փաշինյանի վերընտրությամբ Հայաստանի ինքնիշխանությունը մեկընդմիշտ կթաղվի։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»