Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է. «Ես էլ եմ հայհոյախոսությամբ զբաղվել, դրա համար կիրակի օրերին խորանի առաջ ծնկի եմ գալիս, թողություն խնդրում»։
Այնպես է ասում, կարծես, հարկ եղած դեպքում, հանուն աթոռի ու իշխանության, դարձյալ չի հայհոյախոսելու։
Շատ լավ, դիմացը նախընտրական շրջան է, կտեսնե’նք։ Հայհոյախոսությունը, դատարկախոսությունը, պոռոտախոսությունը առանձին մարդկանց ի վերուստ տրված անքակտելի հատկանիշներ են, ինչը նաև բնական է, բայց երբ երկրի ղեկավարն է այդպիսին, դա արդեն աբսուրդ է….։