Ներքին Միտք 9 ամիս առաջ - 19:28 17-11-2025

Դավիթը պիտի արդարացվի, քանի որ որևէ հանցանք չի գործել, նա քաղբանտարկյալ է, իսկ դատական ակտը՝ սնանկ. պաշտպան

Մասիսի կալանավորված համայնքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպանը հայտարարություն է տարածել․

«Ինչպես նշել էի նախորդիվ, այս ցանկը շատ երկար է և պարբերաբար ներկայացնելու եմ, քանի որ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նշանակվել է այդ հոդվածով ՀՀ դատական պրակիտիկայում աննախադեպ խիստ պատիժ։

Այսպես,
Թիվ ԱՎԴ/0056/01/17 քրեական գործով 2003թ ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք) մեղադրվող անձի նկատմամբ դատարանը պատիժ է նշանակվել 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 5 տարի ժամկետով ազատազրկում, իսկ 235-րդ հոդվածի 1-ին մասով` 1 տարի ժամկետով:

Վերջնական պատիժ Է նշանակվել ազատազրկում՝ 5 ՏԱՐԻ 6 ԱՄԻՍ ժամկետով, իսկ ՔԱՂԲԱՆՏԱԿՅԱԼ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ դատավոր Ժ. Չիչոյանը միայն ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով պատիժ է նշանակել 6 տարի 3 ամիս ժամկետով։

Պատճառը մեկն է. ապօրինի ազատությունից զրկել Դավիթին՝ քաղաքական գործընթացներից հեռու պահելու համար, սակայն այսօր Մասիս համայնքը ցույց տվեց, որ Դավիթին չեք կարող մեկուսացնել, վախեցնել և չեզոքացնել։

Առաջիկայում վերաքննիչ ատյանն է պարտավոր լինելու իրականացնել արդարադատություն, իսկ վերաքննիչի համար ես առանձին ցանկ եմ պատրաստել, որտեղ այդ հոդվածով հենց վերաքննիչ ատյանն է մեղմ պատիժներ սահմանել, հուսամ վերաքննիչ ատյանը չի խուսափի արդարադատություն իրականացնելուց։

Հ.Գ. Այն, որ Դավիթը պիտի արդարացվի, քանի որ որևէ հանցանք չի գործել, դա անխոս, սակայն պատժի չափի մասով այս համեմատականները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Դավիթը քաղբանտարկյալ է, իսկ դատավոր Չիչոյանի դատական ակտը՝ սնանկ»։

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան