Մշակույթ 10 ամիս առաջ - 21:54 13-11-2025

«Ցեղասպանության ստվերում. Հայոց ցեղասպանության կին ոճրագործները» հոդվածը՝ միջազգային հեղինակավոր ամսագրում

Միջազգային հեղինակավոր “Women’s History Review” (Q1 WOS, Scopus) պարբերականում տպագրվել է ՀՑԹԻ-ի տնօրեն պ.գ.թ. Էդիտա Գզոյանի, գիտաշխատող բ.գ.թ., դոցենտ Էլինա Միրզոյանի և ավագ գիտաշխատող պ.գ.թ. Ռեգինա Գալուստյանի համահեղինակած հոդվածը՝ “In the Shadow of Genocide: Female Perpetrators of the Armenian Genocide”/ «Ցեղասպանության ստվերում. Հայոց ցեղասպանության կին ոճրագործները»:

Հոդվածով առաջին անգամ ներկայացվում է մինչև այժմ չհետազոտված թեմա՝ կանանց ակտիվ մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը, նրանց հանցավոր ներգրավվածությունը և, որպես ոճրագործի, դերակատարությունը:

Հոդվածի մասին է անդրադարձել նաև Armenianweekly-ն, որի խմբագրականում շեշտադրվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աճող հեղինակությունը՝ որպես գիտական հիմնարկ. «Այս հրատարակությամբ ամրապնդվում է ՀՑԹԻ-ի զարգացող դերը որպես առաջատար միջազգային հետազոտական կենտրոն՝ նվիրված նոր հեռանկարների բացահայտմանը և Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև համեմատական ցեղասպանագիտական ուսումնասիրությունների վերաբերյալ ակադեմիական երկխոսության խթանմանը: ՀՑԹԻ-ն շարունակում է խրախուսել միջառարկայական հետազոտությունները, որոնք խորացնում են անցյալի գիտելիքները՝ նպաստելով ցեղասպանագիտական ուսումնասիրությունների համաշխարհային ոլորտին»:

Ամենից շատ դիտված

13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը