Ներքին 3 տարի առաջ - 19:09 01-03-2023

Մարտի 1-ին կատարված ձերբակալությունները ստվերում են օբյեկտիվ քննության սպասումները․ «Նոր Զովք»

«Նոր Զովք» ՍՊԸ-ն ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրեր առաջ մենք արդեն հայտնել էինք մեր անհանգստությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի կողմից «Նոր Զովք» ՍՊ ընկերությանը պատկանող 29 սուպերմարկետներում, ինչպես նաև գրասենյակներում ու աշխատակիցների բնակարաններում կատարվող գործողությունների վերաբերյալ՝ բերելով մի շարք փաստեր, որ դրանք կատարվում են օրենսդրության կոպիտ խախտումներով:

Նաև հայտնել էինք, որ բաց ենք օրենքի շրջանակներում կատարվող բոլոր ստուգումների համար, սակայն իրավապահ մարմինների յուրաքանչյուր նոր քայլ խորացնում է մեր մտահոգությունն առ այն, որ փետրվարի 20-ից մեկնարկած այս գործողությունները ոչ թե ուղղված են փաստաթղթերի կամ շրջանառության ստուգմանը, այլ նպատակ ունեն խաթարել ընկերության բնականոն գործունեությունը և մեծ վնաս պատճառել: Իսկ ինչն առավել տարակուսելի է՝ պետական ռեսուրսը ծառայեցնել այլ մասնավոր շահերին․ ստիպված ենք գալ նման եզրահանգման:

Մենք լիահույս էինք, որ Քննչական կոմիտեն կվերանայի օրենքի հետ որևէ առնչություն չունեցող այս աշխատելաձևը, սակայն մարտի 1-ին կատարված ձերբակալությունները հակառակի մասին են վկայում և ստվերում օբյեկտիվ քննության մեր ու հանրության բոլոր սպասումները:

Չխախտելով նախաքննության գաղտնիության պայմանը՝ միայն նշենք, որ Քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ բերված են թվեր ու գումարներ, որոնք հաշվարկված են ենթադրությունների հիման վրա: Չեն կարող լինել նման խոշոր ու միտումնավոր անճշտություններ, իսկ եթե անգամ կան համակարգում տեխնիկական սխալներ, վստահ ենք, որ ցանկության դեպքում շատ արագ կարելի էր դրանց վերաբերյալ պարզաբանումներ ստանալ: Սրա անհրաժեշտությունը վարույթ իրականացվող իրավապահ մարմինը չի տեսել, փոխարենը դիմել է նման ոչ իրավաչափ գործողությունների:

«Նոր Զովք» ընկերությանը հետևողական է լինելու քննությունն օբյեկտիվ դաշտ վերադարձնելու, գործընթացի անօրինականությունները բացահայտող հանգամանքները ներկայացնելու և ընկերության բարի համբավը վնասելու փորձերը կանխելու հարցում:

Մենք վստահ են, որ բիզնեսի նկատմամբ նման կամայական ու ոչ իրավաչափ գործողությունները վնասելու են ոչ միայն «Նոր Զովքին», որը հազարավոր մարդկանց համար աշխատատեղ է այսօր, այլ ցանկացած տնտեսավարողի՝ ստեղծելով բիզնեսի համար ոչ կայուն ու ռիսկային միջավայր, ու նաև՝ կասկածի տակ դնելով պետության՝ վստահելի գործընկերոջ ինստիտուտը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան