Օրակարգ 10 ամիս առաջ - 20:00 05-11-2025

Օրակարգ․ Ալիևը հիշեցնում էր, որ Փաշինյանը Հայաստանից տարածքներ պետք է հանձնի․ Ձյունիկ Աղաջանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Ձյունիկ Աղաջանյանի հետ զրուցել ենք Հայաստանի շուրջ ծավալվող զարգացումների, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի վերջին հոխորտանքների, դրանց Հայաստանի իշխանությունների զուսպ արձագանքի, Ադրբեջանից Հայաստան բեռնափոխադրումների արգելքի վերացման, Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավի նոր դրսևորումների, Հովհաննավանքում կատարվող ինքնակոչ ծիսակատարությունների, հայ-վրացական հարաբերություններում առաջացած լարվածության պատճառների, 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների անխուսափելիության, դրանց ճիշտ նախապատրաստվելու անհրաժեշտության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Ձյունիկ Աղաջանյանը, անդրադառնալով Ալիևի վերջին հոխորտանքներին, համոզմունք հայտնեց՝ դրանով Ադրբեջանի նախագահը Հայաստանի վարչապետին հիշեցնում էր, որ նա որոշակի հանձնառություններ է ստանձնել, որոնք պետք է կատարի։

«Ադրբեջանի նախագահը դա փորձում է իր այս խոսույթով. ուզում է հիշեցնել նախ իշխանություններին` իրենց հանձնարարությունները և այն, ինչը որ իրենց խոստացվել է։ Պատահական չէ, որ նրանք ամեն ինչ անում էին՝ մեր ջրային աղբյուրների գլխին հայտնվելու համար և վերահսկողություն սահմանելու՝ ոչ միայն ռազմաքաղաքական առումով, այլև ռեսուրսային առումով դա, և ես վստահ եմ, որ այն քարտեզները, որոնցով պատերազմի ժամանակ իրենց առաջնորդում էին ու անգամ պատերազմից մինչև Արցախի հայաթափումը մեջտեղ էին գալիս, հստակ ցույց էին տալիս իրենց հավակնությունների սահմանները։ Եվ, ցավոք սրտի, այդ հավակնությունների առումով այս իշխանությունները որոշակի հանձնառություններ ունեն, որի հիշեցումն էր Ալիևի կողմից նմանատիպ ձևակերպումներ անելը»,- ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ հանձնառությունների մասին է խոսքը՝ Աղաջանյանը պատասխանեց․ «Խաղաղության անվան տակ տարածքների տրամադրում և Արցախից հրաժարվում և որոշակի տարածքների տրամադրում՝ Հայաստանի Հանրապետությունից, որի իրավական հիմքերը չունեն։ Մենք Գորիս-Կապանը տեսանք նույն ձևում, մենք տեսանք Կիրանցը՝ նույն ձևում, մենք տեսնում ենք այն խոսույթը, որը այսօր իշխանության տարբեր խողովակներից հնչում է՝ իբրև թե նրանք ինչ-որ ադրբեջանական տարածքներ կան մեր վերահսկողության տակ, երբ որ դա իրավականորեն որևէ հիմնավորում չունի։ Եվ այս առումով սա ուղղակի հիշեցում է Ալիևի կողմից՝ այսպես ասած, տնային աշխատանքի առումով և դա օգտագործելով նաև հանրային այդ վախի մթնոլորտի ուժեղացման գործընթացը՝ մի կողմից աջակցություն գործող իշխանությանը, մյուս կողմից այդ վախի սպառնալիքի հերթական դոզայի արձակումը։ Այսինքն՝ մենք ճիշտ պիտի հասկանանք այս գործողությունների իրական տրամաբանությունը»։

Դիտարկմանը՝ Փաշինյանը Հայաստանից նոր տարածքներ հանձնելու պարտավորություն է ստանձնել՝ մեր զրուցակիցը արձագանքեց․ «Վաղուց, վաղուց։ Այո՛, որ դա ոչ օրակարգից դուրս չի եկել, դա որևէ տեղ չի անհետացել և դա չի բացառվում, որ մինչև ընտրությունները հերթական, այսպես ասած, նվերի կարգավիճակով դա արվի՝ ինչ-որ սահմանազատում, սահմանագծում անվան տակ։ Այս իշխանությունները ուղղակի մտավախություն ունեն, հաշվի առնելով իրենց գետնատարած հեղինակությունը, որ նմանատիպ գործողությունը ուղղակի կարող է նաև հանրային պոռթկման հերթական ալիքը բարձրացնել, որն այս անգամ իրենք կանգնեցնել չեն կարողանա»։

Աղաջանյանը շեշտեց նաև՝ եթե Փաշինյանը 2026-ին վերարտադրվի, Հայաստան պետությունը կոչնչանա։

Մանրամասները՝ տեսանյութում․


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
22:16 Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության 50-ամյակը
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
19:47 Ամուսնացել է կոմպոզիտոր Գիսանե Պալյանի մեծ դուստրը՝ Մարին
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
22:00 ԵՊՀ միլիոնանոց ներքին դրամաշնորհներն ու «զրոյական արդյունքը»՝ ռեկտորի միանձնյա ընտրության նախօրեին