Մամուլ 1 տարի առաջ - 08:31 28-10-2025

ՔՊ-ում շտապում են․ Հրապարակ

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ « ՔՊ շարքերում անակնկալի են եկել` նախորդ շաբաթվա վարչության նիստի հաղորդագրությունից տեղեկանալով, որ կուսակցության ղեկավարությունն արդեն նախընտրական որոշումներ է կայացնում։

Մասնավորապես, արդեն որոշել են, թե ովքեր պետք է լինեն 2026-ի ՔՊ նախընտրական շտաբի պետն ու քարոզչության գծով տեղակալը` վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ Վահագն Ալեքսանյանը։ Իշխող թիմում կասկածներ ունեն, որ Փաշինյանն արտահերթի է գնում, եւ դրանով են պայմանավորված ընտրություններից 8 ամիս առաջ այս «նշանակումները»։

2021-ին ՔՊ շտաբի պետը եղել է Սուրեն Պապիկյանը: Թե ինչու է հիմա Արայիկ Հարությունյանը, մեզ ասացին՝ պատճառն այն է, որ քիչ մարդիկ կան, որ շան պես հավատարիմ են Փաշինյանին, ուստի անգամ կազմակերպական աշխատանքների համար ոչ պիտանի լինելը չի խանգարել, որ նա չնշանակվի: Հավատարիմների խմբում են նաեւ Վահագն Ալեքսանյանը, Գեւորգ Պապոյանը եւ հիմա արդեն կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը»։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie