Մամուլ 1 տարի առաջ - 08:10 16-01-2025

ԵՄ-ի հարցով չեն շտապում․ անհանգստություններ իշխող թիմում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Գրել ենք, որ ԵՄ-ին անդամակցության նախագծին հավանություն տալուց հետո Ռուսաստանից հնչող սպառնալիքներն անհանգստացրել են Նիկոլ Փաշինյանին, որն օրեր առաջ գործադիր եւ օրենսդիր մարմինների պաշտոնյաների մասնակցությամբ Իջեւանում քննարկում էր կազմակերպել, առաջարկել լուծումներ մատնանշել՝ ՀՀ տնտեսությանը սպասվող ծանր հարվածից դուրս գալու վերաբերյալ, ասելով, որ չեն կարող հետքայլ անել եւ հրաժարվել ԵՄ-ի նախագիծն ընդունելուց։ Տեղեկացանք, սակայն, որ երկուշաբթի մեկնարկող ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին նիստի օրակարգում, այդուհանդերձ, ԵՄ-ին անդամակցելու մասին նախագիծը չի ընդգրկվել, թեպետ անցած տարեվերջից այն խորհրդարանում է։

Ի դեպ, իշխանական ֆրակցիայում կա պատգամավորների ստվար զանգված, որը դեմ է այդ նախագծի ընդունմանը՝ համարելով «արկածախնդրություն՝ վտանգավոր հետեւանքներով», ի դեպ, նախագծի տեքստը զվարճանքի թեմա է դարձել ՔՊ-ում, ասում են՝ ապշած են Եվրոպա շտապողների անգրագիտության եւ պարզունակության մակարդակից։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie