Մամուլ 4 տարի առաջ - 08:16 23-06-2022

ՀՀԿ-ականներն էլ չեն շտապում ԱԺ վերադառնալ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արթուր Վանեցյանի՝ մանդատից հրաժարվելն անհարմար դրության մեջ է դրել ընդդիմադիրներին։ Հրաժարվե՞լ մանդատից, թե՞ ոչ։ ՀՀԿ-ի մեր աղբյուրներն ասում են, որ չեն շտապում վայր դնել մանդատները, բայց չեն էլ պատրաստվում ԱԺ վերադառնալ․ «Մեզ կպահենք այնպես, ինչպես շարժման օրերին՝ եթե պետք լինի, որ ամբիոնն օգտագործենք, կմտնենք ու դուրս կգանք»։ Իսկ ինչո՞ւ եք պահպանում մանդատները։ «Չի բացառվում՝ վարչապետի իմպիչմենթի հարց առաջանա, չզրկվենք այդ հնարավորությունից»։
Մեր աղբյուրը չբացառեց նաեւ, որ, քաղաքական գործընթացներով պայմանավորված, ինչ-որ պահի մանդատները վայր դնելու որոշում կայացնեն։ Ի դեպ, խմբակցության ղեկավարի լիազորությունները կստանձնի ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան