Ներքին 9 ամիս առաջ - 13:37 17-01-2026

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար․ ՀՀԿ ԳՄ հայտարարությունը

Նախօրեին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվեցին ինչպես տարածաշրջանային վերջին զարգացումները, այնպես էլ ներքաղաքական օրակարգի հարցեր։

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցին։

Հնչեցված կարծիքների եւ մոտեցումների հիման վրա որոշում կայացվեց շարունակել այս հարցի քննարկումները, իսկ վերջնական արդյունքների մասին համապատասխան ժամկետում տեղեկացնել հանրությանը։

Կուսակցության Գործադիր մարմինը նաեւ իր խորը մտահոգությունը հայտնեց քաղաքական բանտարկյալ, լրագրող եւ բլոգեր Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման կապակցությամբ, ով իր ապօրինի կալանավորման դեմ պայքարի շրջանակներում գտնվում է անժամկետ հացադուլի մեջ։

Վերահաստատելով իր բացարձակ համերաշխությունը ինչպես Նարեկ Սամսոնյանին, այնպես էլ Հայաստանի Հանրապետության մյուս քաղբանտարկյալներին, կուսակցության Գործադիր մարմինը ընդգծեց, որ օրինական և հասանելի բոլոր միջոցներով, ներառյալ միջազգային կապերի օգտագործմամբ, պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար։

Այս մասին հայտնում են ՀՀԿ կուսակցությունից։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է