Մամուլ 4 ամիս առաջ - 08:25 13-06-2026

Իշխող թիմում մի քանի սցենար ունեն․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրները վստահեցնում են, որ թվացյալ հաղթական տրամադրությունների հակառակ կողմում մտահոգ ՔՊ-ականներն են, որոնք չեն պատկերացնում խորհրդարանում առանց 3/5 մեծամասնության երկրի կառավարումն առաջիկա հինգ տարիներին։

Մի կողմից, ընդդիմադիրների ռադիկալ տրամադրություններն են անհանգստություն պատճառում, իսկ երեկ «Բարգավաճ Հայաստանից» հայտարարեցին, որ փողոց դուրս կբերեն մարդկանց, եթե ԿԸՀ-ն վերաքվեարկություն չանցկացնի եւ ԲՀԿ-ին միտումնավոր դուրս թողնի խորհրդարանից: Իսկ մյուս կողմում կառավարման ճգնաժամն է։

Իշխող թիմում այս օրերին մի քանի սցենար են քննարկում, թե ինչպես են պատկերացնում առաջիկա տարիներին նման նվազ լեգիտիմությամբ երկրի կառավարումը։ Նախ ասում են, որ փորձելու են ԲՀԿ-ի ձայները գողանալու միջոցով 3/5 ունենալ, եթե չստացվի, ապա դիտարկում են «մարդագողության» տարբերակն ընդդիմության շարքերից: Պատրաստվում են նոր գեղամնազարյանների հայտնաբերել ու իրենց ճամբար տանել` դրա «ձեւերը» լավ գիտեն:

Մի ծայրահեղ սցենար էլ են քննարկում` Փաշինյանը կգլխատի, բանտ կնետի, կհալածի արմատական ընդդիմությանը, «կջարդի» ուժեղ ընդդիմության ողնաշարը եւ որոշ ժամանակ անց թույլիկ, իր կողմից կառավարելի ընդդիմադիրների հետ արտահերթ ընտրությունների կգնա՝ ապահովելով ոչ թե 65, այլ 75 տոկոս, որը թույլ կտա կատարել Ալիեւի տնային առաջադրանքները եւ հատկապես՝ Սահմանադրություն փոխելը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում