Մամուլ 3 տարի առաջ - 08:18 16-11-2022

Արցախում շտապում են հնարավորինս շուտ սահմանադրական հանրաքվեն կյանքի կոչել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախում շտապում են հնարավորինս շուտ սահմանադրական հանրաքվեն կյանքի կոչել, նախապես մտածում էին եկող տարի գարնանը հանրաքվե նշանակել, սակայն վերջին օրերին կարծես իրավիճակ է փոխվել, եւ կա տրամադրվածություն՝ մինչեւ տարեվերջ՝ դեկտեմբերի 20-22-ն ընկած միջակայքում, նշանակել սահմանադրական հանրաքվեի օրը։

Երեկ Արցախի խորհրդարանն արտահերթ նիստ է արել, որի օրակարգում «Ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերն են եղել: Նախագծով հնարավորություն է ընձեռվել, որ 44-օրյա պատերազմից հետո տեղահանված եւ Հայաստան տեղափոխված արցախցիները եւս կարողանան մասնակցելու հանրաքվեին: Հավանաբար, Հայաստանում կգործի միասնական ընտրատեղամաս, որը կտեղակայվի ՀՀ-ում գտնվող Արցախի օպերատիվ շտաբում։

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններով ոչ միայն երկրում կառավարման համակարգն է փոխվում՝ դեպի նախագահական համակարգ, այլեւ տարանջատվում են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, ինչն այս իրավիճակում որոշակի ռիսկեր է պարունակում, քանի որ նախագահի հրաժարականի դեպքում խորհրդարանն էլ է ավտոմատ լուծարվում։ Նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո՝ 1 տարվա ընթացքում, կլինեն խորհրդարանական ընտրություններ, թերեւս` տարվա առաջին կեսին, իսկ 2024-ին՝ նախագահական ընտրություններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան