Ներքին 1 տարի առաջ - 09:04 08-07-2025

Փաշինյանն այնքան է շտապում, որ առավոտ  շուտ  հետևյալ սխալներով գրառումն է արել

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանն այնքան է շտապում Սուրբ Էջմիածինը կաթողիկոսից <<ազատագրել>>, որ առավոտ շուտ, ժամը 7․56 րոպեին Ֆեյսբուքի իր էջում հետևյալ, սխալներով գրառումն է արել․ <<Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակարեւերը․ Հիսուս Քրիստոսի, նրա վարդապետության հետ Կտրիճ Ներսիսյանի, Վազգեն Գալստանյանի, Գեւորգ Աջապահյանի եւ էլի ոմանց կապի եւ առնչության ի սպառ բացակայությունը։

Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից եւ պետք ազատագրվի։
Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը>>։

Ոչ թե ամենակարեւերը, այլ՝ ամենակարևորը, <<իսպառ>> բառը միասին է գրվում , ոչ թե՝ ի սպառ ։ Դե առաջնորդի Սուրբ Էջմիածնի <<ազատագրումը>>, քեզ էլ կարգի նոր կաթողիկոս՝ Նիկողայոս Առաջին»։