Ուշագրավ տնտեսական վեճ է տեղի ունեցել վերջերս, որը ավարտվել է բիզնեսի ներկայացուցչի հաղթանակով։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն «Սիփիէս Ջեներալ» ՍՊԸ-ին ներառել էր գնումների մասնակցության իրավունք չունեցողների ցուցակում՝ միաժամանակ լուծելով ավելի վաղ կնքված վառելիքի մատակարարման 400 միլիոն դրամանոց պայմանագիրը։
Վառելիք ներկրող «մագնատը», չհամակերպվելով «սև ցուցակի» հետ, դիմել էր դատարան, ու չնայած քաղաքապետարանի ենթակա կառույցի` «Երևանի ավտոբուս» ՓԲԸ֊ի փաստարկներին` դատարանը կայացրել է վճիռ՝ անվավեր ճանաչելով պայմանագրի միակողմանի լուծման փաստը։
Հ.Գ. Լավ կլիներ՝ դատավորները երբեմն հօգուտ ընդդիմադիր գործիչների ևս վճիռներ կայացնեին։