Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:21 25-05-2023

ՔՊ-ականները հերթով շտապում էին Հովիկ Աղազարյանի աշխատասենյակ՝ աջակցություն հայտնելու օրվա «հերոսին». Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Խորհրդարանում երեկվա քաշքշուկից հետո ՔՊ-ականները հերթով շտապում էին Հովիկ Աղազարյանի աշխատասենյակ՝ աջակցություն հայտնելու օրվա «հերոսին»։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Սարգսյանը ԲԴԽ անդամի թեկնածու Արմեն Դանիելյանի հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց, որ 2021-ին նա այնքան տղամարդկություն չունեցավ՝ իր աչքերի մեջ նայելով, կալանքի որոշումը տալ՝ այդպիսով խախտելով օրենքը, Աղազարյանն էլ, ըստ ընդդիմության պատգամավորների, տեղից ասել էր․ «Ձենդ կտրի, ռադդ քաշի, վեր ընգի տեղդ»։ Ավարտելով ելույթը՝ Արթուր Սարգսյանը շարժվել էր Աղազարյանի ուղղությամբ, նրա ճանապարհը փակել էին ՔՊ-ականները, ապա ԱԺ նախագահն էր անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրել, եւ ուժ կիրառելով՝ Սարգսյանին հեռացրել էին դահլիճից։

Միջադեպից հետո Աղազարյանը մեզ իր քայլը բացատրեց նրանով, որ իրեն դուր չի եկել Սարգսյանի «տղայական» բառապաշարը, եւ ինքն ընդամենը ասել է, որ ԱԺ-ն թատրոն չէ, այդ տոնով չխոսեք։ Իսկ չե՞ք ասել՝ «ձենդ կտրի, վեր ընգի տեղդ»։
Նա պատասխանեց՝ գուցե ասել եմ, չեմ հիշում, եւ հավելեց․ «Չի կարելի Ազգային ժողովը դարձնել տղայական հաշիվներ մաքրելու թատերաբեմ», ինքն ԱԺ պատիվը բարձր պահելու համար է ընդդիմադիրին դիտողություն արել։ Իսկ ինչո՞ւ ՔՊ-ականներին դիտողություն չեք անում, որոնք բազմիցս ԱԺ պատիվը գետնով են տվել, ձեռնամարտի բռնվել ընդդիմադիրների հետ։ «Եթե տեսնում եմ՝ դրա անհրաժեշտությունը կա, անում եմ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ