Ուղիղ եթեր
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 09:02 26-10-2025

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով.

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԵՐԿԱՑՐԵՑ ՍԵՓԱԿԱՆ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈւԹՅՈւՆՆ Ու ԱՆՕՐԵՆՈւԹՅՈւՆԸ

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման և հնազանդեցման նպատակով, երկրի ղեկին կանգնած առաձնյակի բարոյական ազատ անկման մի նոր ապացույց չէ զուտ:

Եկեղեցու դեմ Փաշինյանի առաջին իսկ հրապարակային գործողություններից և «դոմփելու» մասին մայիսի 30-ի տխրահռչակ հայտարարությունից ի վեր պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ հանձնարարել էր պատրաստել և հայտարարության պահին արդեն ձեռքի տակ ունեցել է ԱԱԾ-ի կողմից ստեղծված անհրաժեշտ «ապացույցները», որոնք պետք է օգտագործվեին եկեղեցաքանդ հետագա գործողությունների մեջ:

Փաշինյանը, սակայն, մի բան չհասկացավ` «մերկացնելով» իր սեփական ընդդիմախոսներին, նա այսօր մերկացրեց իր անբարո ռեժիմի դեմքը, որը չի խորշում Սահմանադրության, օրինականության, պարկեշտության և բարոյականության որեևէ նորմի ցուցադրական ոչնչացումից: Նա հաճույքով պղծում է հասարակության գիտակցությունը, ժողովրդի տարբեր հատվածներ իրար դեմ հանում, թունավորում հանրային մթնոլորտը:

Ազդարարելով, որ «հոգու աչքերով» անձամբ կընտրի «Համակարգող խումբ` վեհարանը ազատելու և կաթողիկոսական նոր ընտրություններ կատարելու» նպատակով, Փաշինյանը չարաշահեց վարչապետի պաշտոնական լիազորությունները, խախտեց ՀՀ Սահմանադրության 17 և 41 հոդվածները, ըստ որոնց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին անջատ է պետությունից և օժտված ինքնավարությամբ:

Հայտարարելով, որ աջակցում է կարգալույծ քահանային և հոկտեմբերի 26-ին մասնակցելու է նրա կողմից կազմակերպված պատարագին, հրամայելով ոստիկանության անգործությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեզեցու գործունեությանը խոչընդոտելու, նրա սեփականությունը հանդիսացող տաճարի տարածքը ներխուժելու օրինազանց գործողությունների նկատմամբ, սեփական ներկայությամբ օժանդակելով այս բոլոր ապօրինություններին, Նիկոլ Փաշինյանը կատարում է Քրեական օրենսգրքի 441-րդ, այն է «Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը» հոդվածով նախատեսված հանցանք:

Ստեղծելով և հրապարակելով ՀՀ քաղաքացիների մասնավոր կյանքին վերաբերող նյութերը, Փաշինյանը նաև խախտել է ՀՀ Սահմանադրության 31 հոդվածով նախատեսված «Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության» սկզբունքը:

Մի քանի շաբաթ առաջ Փաշինյանն ասում էր «Կառավարությունը ես եմ»: Այսօր, կատարելով բոլոր վերոհիշյալ գործողությունները և ապօրինի հանձնարարություններ տալով իրավապահ մարմիններին, Նիկոլ Փաշինյանն ասում է. «Օրենքը ես եմ»:

Փաշինյանի գործողություններով Հայաստանում, ըստ էության, դադարեցվել է Սահմանադրության և օրենքների գործողությունը, փոխարենը հաստատվել է Փաշինյանի կամայականության ռեժիմ:
Փաշինյանը հատել է բոլոր այն գծերն ու սահմանները, որոնցից այն կողմ ավարտվում են մեր քաղաքացիական ազատությունները և սկսվում է անձնական իշխանության տեռորը:

Սա թույլ տալ չենք կարող:



Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան