Արտաքին 7 ամիս առաջ - 23:45 22-10-2025

Վրաստանի նախկին վարչապետը խոստովանել է անօրինական եկամուտ ստանալու մասին

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հարցաքննության ժամանակ խոստովանել է անօրինական եկամուտ ստանալու փաստը։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրեն Էմզար Գագնիձեն։

«Այսօր նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հարցաքննվել է Պետական ​​անվտանգության ծառայության կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունում։ Նա լիովին համագործակցում է քննության հետ և խոստովանել է, որ մի քանի տարվա ընթացքում անօրինական եկամուտ է ստացել», – ասել է Գագնիձեն։

Գագնիձեի խոսքով՝ առաջիկա օրերին քննիչները կորոշեն, թե ինչպես դասակարգել Գարիբաշվիլիի գործողությունները և ինչ խափանման միջոց ընտրել նրա նկատմամբ։

Ամենից շատ դիտված