Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:15 18-11-2021

Լեհաստանի վարչապետը դեմ է արտահայտվել անօրինական ներգաղթյալների համար մարդասիրական միջանցքի ստեղծմանը

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին դեմ է արտահայտվել Բելառուսի հետ սահմանին անօրինական միգրանտների համար մարդասիրական միջանցքի ստեղծմանը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը Բելառուսի ղեկավարը պաշտոնակատարի հետ զրույցում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է Լեհաստանի հետ սահմանին մարդասիրական միջանցք ստեղծել։

«Ես չգիտեմ հումանիտար միջանցքի վերաբերյալ պայմանավորվածությունների մանրամասները, որոնք լսել եմ Լուկաշենկոյի մամուլի քարտուղարի շուրթերից, բայց արտահայտվում եմ դրա դեմ։ Իհարկե, եթե Գերմանիան ցանկանում է ինքնաթիռներ տրամադրել և որևէ մեկին տեղափոխել այլ երկրի տարածքից, դա նրանց իրավասությունն է, բայց ես զգուշացնում եմ՝ դրան դեմ եմ»,- ասել է Մորավիեցկին։

Լեհաստանի վարչապետը նշել է, որ Լեհաստանի հետ կապված ոչ մի գործողություն չի կարող ձեռնարկվել՝ առանց երկրի իշխանությունների համաձայնության։

Ավելի վաղ Վարշավան Մինսկից պահանջել էր կարգավորել միգրանտների հետ կապված իրավիճակը սահմանին մինչև կիրակի՝ նոյեմբերի 21-ը՝ սպառնալով փակել սահմանային անցակետը։