Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:32 11-01-2022

Շվեդիայի վարչապետը սկանդալի կենտրոնում է հայտնվել անօրինական ներգաղթյալ մաքրուհու պատճառով

Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը կոշտ քննադատության է ենթարկվել այն բանից հետո, երբ ոստիկանությունը անօրինական ներգաղթյալի է հայտնաբերել նրա տանը, գրում է BBC-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Նակա քաղաքում գտնվող քաղաքական գործչի տանը, ուր իրավապահները ժամանել են գողության ահազանգի պատահական միացման պատճառով։

Անդերսոնի տանը ոստիկանները մաքրման ծառայության աշխատակցուհիների են հայտնաբերել, որոնցից մեկին ավելի վաղ Շվեդիայից արտաքսելու ծանուցում է հանձնվել։ Սա վարչապետի քննադատության պատճառ է դարձել, քանի որ նա իր աշխատանքի գլխավոր առաջնահերթություններից էր հայտարարել ստվերային տնտեսության դեմ պայքարը, որի հետ անմիջականորեն կապված են անօրինական ներգաղթյալները։

Անդերսոնն ավելի ուշ հայտարարել է, որ խզել է պայմանագիրը մաքրման ծառայություններ մատուցող այդ ընկերության հետ։ Ավելին, վարչապետն ընդգծել է, որ ընկերության ղեկավարն իրեն վստահեցրել է, որ բոլոր աշխատակիցները բացարձակապես օրինական են աշխատում։

Ընդ որում, ընկերությունը Շվեդիայի վարչապետի տանը հայտնաբերված անօրինական ներգաղթյալ կնոջ կալանավորման պատմության հետ կապված մի շարք անհամապատասխանություններ է մատնանշել։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով, ձերբակալված մաքրուհին տան ներսում չի եղել, այլ շենքի մոտ ավտոմեքենայում սպասել է աշխատանքի ավարտին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան