Արտաքին 7 ամիս առաջ - 20:39 21-10-2025

Թրամփը չեղարկել է Պուտինի հետ սպասվող հանդիպումը. Reuters

Թրամփը չեղարկել է Պուտինի հետ սպասվող հանդիպումը։

Նախագահների երկրորդ անձնական հանդիպումը ձախողվել է, երբ պարզ է դարձել, որ Պուտինը պատրաստ չէ զիջումների գնալ և շարունակում է արմատական ​​պահանջներ ներկայացնել:

Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի:

Գործակալության աղբյուրը հայտնել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև առաջիկա հանդիպումը, որը նախատեսված էր Բուդապեշտում Պուտին-Թրամփ գագաթնաժողովին նախապատրաստվելու համար, նույնպես չի կայանա։

Ամենից շատ դիտված