Արտաքին 1 տարի առաջ - 14:27 11-03-2025

Թրամփի հատուկ բանագնացը Մոսկվա կայցելի՝ Պուտինի հետ բանակցելու. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը պատրաստվում է այցելել Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տանը տեղի ունեցողից լավատեղյակ իր աղբյուրներին։

Ուիթքոֆը, որը հանդիսանում է Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնացը, վերջին շրջանում ակտիվացրել է իր գործունեությունը Ուկրաինայում երեք տարի շարունակվող պատերազմի դիվանագիտական կարգավորմանը հասնելու նպատակով։ Անանուն աղբյուրը Reuters-ին հաստատել է Bloomberg News-ի այն տեղեկությունը, որ Ուիթքոֆը նախատեսում է հանդիպում ունենալ Պուտինի հետ, սակայն հավելյալ մանրամասներ չի տրամադրել։

2025 թվականի հունվարից պաշտոնն ստանձնելուց հետո Թրամփը ձգտում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ փորձելով փոխել Բայդենի վարչակազմի օրոք առաջացած լարվածությունը։ Նա նաև հայտնել է իր պատրաստակամությունը հանդիպելու նախագահ Վլադիմիր Պուտինին

Անցած ամիս Ուիթքոֆը հանդիպել էր Պուտինի հետ Մոսկվայում և հասել էր նրան, որ Ռուսաստանը ազատ էր արձակել ամերիկացի ուսուցիչ Մարկ Ֆոգելին, ով 14 տարի ազատազրկման էր դատապարտվել բժշկական նպատակներով օգտագործվող մարիխուանա պահելու համար։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie