Զելենսկին չեղարկել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ նախատեսված հանդիպումը
copy image url

Զելենսկին չեղարկել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ նախատեսված հանդիպումը

Արտաքին 1 տարի առաջ - 16:50 06-12-2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չեղարկել է հանդիպումը ԱՄՆ Սենատի անդամների հետ նախատեսված հանդիպումը։ Այս մամին հայտնում է Ամերիկայի ձայնը։

Սպասվում էր, որ Ուկրաինայի նախագահը նրանցից շարունակական ռազմական աջակցություն էր խնդրելու՝ ռուսական շարունակվող ներխուժման պայմաններում:

«Ի դեպ, Զելենսկին չկարողացավ հասնել ճեպազրույցին, ինչ-որ բան տեղի ունեցավ վերջին պահին», - ասել է Սենատի ղեկավար Չակ Շումերը՝ մամուլի ասուլիսում:

Կառավարման և բյուջեի գրասենյակի տնօրեն Շալանդա Յանգը Կոնգրեսի առաջնորդներին ուղղված նամակում զգուշացրել է, որ մինչև տարեվերջ ԱՄՆ-ն այլևս միջոցներ չի ունենա Ուկրաինա զենք և օգնություն ուղարկելու համար:

Ավելին հոկտեմբերին Բայդենի վարչակազմը Կոնգրեսից խնդրեց գրեթե 106 միլիարդ դոլար՝ Ուկրաինայի, Իսրայելի և ԱՄՆ սահմանների անվտանգության ծրագրերը ֆինանսավորելու համար: Սակայն Ուկրաինայի ֆինանսավորումը քաղաքականապես հակասական է դարձել, քանի որ աջակողմյան օրենսդիրները նեղ հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատում դեմ են հետագա օգնությանը՝ պնդելով, որ օգնությունը չի բխում ԱՄՆ շահերից:

Այնուամենայնիվ, Յանգը Սպիտակ տան կողմից հրապարակված նամակում ասում է, որ ֆինանսավորման և զենքի հոսքի դադարեցումը Ուկրաինա, հավանաբար, կլինի Ռուսաստանի օգտին։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ