Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 20:15 13-10-2025

ՀԺ-ն նախկին լրագրողին փո՞ւռն է տալիս․ Վիկտոր Դալլաքյանի դուստրը 9 տարի անց հերքում է պահանջում

2016 թվականի նոյեմբերին լրագրող Տիրայր Մուրադյանը, լինելով «Հայկական ժամանակ»-ի լրագրող, հեղինակել է մի հոդված, որտեղ ներկայացվել են նախկին քաղաքական գործիչ Վիկտոր Դալլաքյանի եկամուտների և գույքի հայտարարագրերն ու դրանցում տեղ գտած անհամապատասխանությունները։

Հոդվածը վերնագրված է եղել՝ «Վիկտոր Դալլաքյանը բազմաբնակարան շենք ունի, որի գնման գործարքը թաքցրել է»։ Հոդվածի հիմքում Դալլաքյանի 2016 թվականին պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրն է։ Հայտարարագրի սքրինշոթը կցված է նաև 2016 թվականի «Հայկական ժամանակ»-ի հոդվածում։

Հոդվածի հրապարակումից հետո Վիկտոր Դալլաքյանը չի հերքել այն և որևէ կերպ չի արձագանքել։ Դրանից անցել է 9 տարի, և այժմ նրա դուստրը որոշել է հերքում պահանջել։

Լրագրողն այսօր ահազանգում է՝ «Ուրբաթ օրը ինձ է զանգահարել Լիլիթ Դալլաքյան անուն ազգանունով մի կին եւ ներկայացել որպես նախկին քաղգործիչ Վիկտոր Դալլաքյանի դուստր (Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ)։ Զանգի նպատակն էր, որ ես հերքեի 2016 թ․-ին Հայկական Ժամանակ օրաթերթի armtimes.com կայքում իմ անվամբ հրապարակված մի լուր, որտեղ ներկայացված է եղել Վիկտոր Դալլաքյանի եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագիրը։ Տիկինը հայտնել է, որ նոր է տեղեկացել այդ հրապարակման մասին, և հենց այդ պատճառով է հիմա պահանջում հերքում։ Զանգի ընթացքում նա նաև ասել է, որ եթե հերքում չլինի, լրագրողը պատասխան կտա դատարանում»։

Նույն օրը «Հայկական ժամանակը» հրապարակել է տիկնոջ հերքումը։

Հատկապես ուշագրավ է այն փաստը, որ «Հայկական ժամանակը», որը հրապարակել է տիկնոջ հերքումը և նշել լրագրողի անուն-ազգանունը, խմբագրության ներսում որևէ տրամաբանական հարց չի բարձրացրել՝ ո՞վ է եղել այդ ժամանակ կայքի խմբագիրը և արդյոք լրագրողի գրած հոդվածը վերանայվե՞լ է հրապարակման նախօրեին։

Այս մասին Oragir.News-ը փորձեց զրուցել թերթի խմբագիր Գագիկ Ավետիսյանի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։ Նշենք, որ եթե «Հայկական ժամանակը» ուշացումով արձագանքի մեր զանգերին, ապա Oragir.News-ը պատրաստ է հետագայում հրապարակել այն։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ի հետ զրույցում լրագրող Տիրայր Մուրադյանը նշեց, որ ինքը, որպես լրագրող, բազմաթիվ հոդվածներ է գրել, և մինչ օրս այդ հոդվածի հետ կապված որևէ առարկություն կամ պարզաբանում ներկայացնելու կարիք չի եղել։

Հարցին, թե ինչ հանգամանքներում է գրվել հոդվածը, Տիրայր Մուրադյանը պատասխանեց, որ հանգամանքները չի հիշում, քանի որ այն գրվել է 9 տարի առաջ․

«Ճիշտն ասած, չեմ հիշում 9 տարի առաջվա հոդվածը գրելու նախապատմությունը։ Բայց ցանկացած խմբագրություն լրագրողներից բացի՝ ունի նաև խմբագիր, գլխավոր խմբագիր, թողարկման պատասխանատու, որոնց ֆիլտրերով, այսպես ասած, պետք է անցնի հոդվածը մինչև հրապարակվելը։ Եթե որևէ խնդիր լինում է հոդվածում, ապա դա պետք է մինչև հրապարակման փուլը ի հայտ գա։ Եթե փուլերն անցել է, և որևէ խնդիր չի եղել, և հոդվածը հրապարակվել է, ապա մի դեպքում կարող է հոդվածի հետ կապված խնդիր լինի՝ երբ որ ում վերաբերելի է տվյալ հոդվածը, տվյալ մարդը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դիմի՝ պատասխանի, հերքման պահանջի իրավունքով։ Բայց այդ հոդվածում կցված է սքրինշոթ։ Դրա հիմք հանդիսացած հայտարարագրում նշում կա բազմաբնակարան շենքի մասին, և հոդվածը կառուցված է հենց տվյալ հայտարարագրի նշման հիմքով։

Հիմա եթե հոդվածից հետո անցել է 1 ամիս, 1 տարի, և ում վերաբերվում է այդ հոդվածը, ում անունը շոշափվում է, նա որևէ կերպով առարկություններ չի հայտնել, և հետո չգիտեմ՝ ինչ հանգամանքներում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հայտարարագրում փոփոխություններ են եղել, դրանից անցել է 9 տարի, և տվյալ պաշտոնյայի դուստրը հիշել է այդ հրապարակումը, դա ընդհանրապես լուրջ չէ»,- նշում է Տիրայր Մուրադյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել