Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 20:00 11-10-2025

Դա մեր գույքն է. Նարեկ Կարապետյանը՝ Ֆրանսիայում հորեղբոր՝ բռնագրավվող դղյակի մասին

Այսօր տեղի ունեցավ «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովը։

Հաշվետու ժողովին հաջորդած մամուլի ասուլիսում Oragir.News-ը փորձեց հասկանալ ինչպես է վերաբերում Նարեկ Կարապետյանը Ֆրանսիայում ընթացող դատական գործընթացին, որով պատրաստվում են պետականացնել հորեղբոր՝ Սամվել Կարապետյանին պատկանող դղյակը, քանի որ Ֆրանսիան կարծում է, որ այն իրականում պատկանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Մեր հարցին Նարեկ Կարապետյանը փաստացի չպատասխանեց՝ նշելով, որ երեկ արդեն պատասխանել է Կարպիս Փաշոյանին, սակայն այդ հարցազրույցում էլ հստակ մեկնաբանություն չգտանք։

Հիշեցնենք ավելի վաղ Oragir.News-ը տեղեկացրել էր, որ ռուս գործարար Շալվա Չիգիրինսկին Յուրի Դուդին տված հարցազրույցում պատմել էր, որ Ֆրանսիայում գտնվող Լազուրե ափին գնած շքեղ առանձնատունը վաճառել է 2009 թվականին՝ Газпром Нефть ընկերությանը:

Ըստ գործարարի՝ ինքը գնել է առանձնատունը 15 միլիոն դոլարով, վաճառել՝ 70 միլիոնով:

«Ինձ պատմել են, որ այդ առանձնատանն ապրել է Պուտինի կինը՝ Ալինա Կաբաևան: Ես նրան անձամբ չեմ տեսել, իմ նախկին կառավարիչն է պատմել, նախքան նրան աշխատանքից կհեռացնեին, ավելորդ աչքերից խուսափելու համար: Առանձնատանն ապրող պահակներն են պատմել»,- պատմում է գործարարը:

Ֆրանսիայի իշխանությունները կալանք են դրել առանձնատան վրա, որի պաշտոնական սեփականատերը Սամվել Կարապետյանն է: Ներկայումս հետաքննություն է ընթանում փողերի լվացման, անօրինական հանցավոր համայնքի ստեղծման կասկածանքով։

Ենթադրվում է, որ Կարապետյանն առանձնատան իրական տերը չէ, նա այն ձեռք է բերել այլ անձանց շահերի համար:

Մանրամասները՝ տեսանյութում․

Անի Կեսոյան

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
16:25 Գեղարքունիքում քարերով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ կենդանին սատկել է
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին

Ձեզ գուցե հետաքրքրի