Ներքին 2 տարի առաջ - 12:54 03-04-2024

Արցախի ԱԺ պատգամավորը՝ հորեղբոր՝ Արցախից վերադառնալու և ձերբակալվելու մասին

MediaHub-ի տեղեկություններով՝ Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հաշված հայերից Սարգիս Գալստյանը, որի մասին մի պահ գրվեց, թե Ադրբեջանը նրան նշանակել է Ստեփանակերտի պարետ, օրերս վերադարձել է Հայաստան։ Նրան Գորիսում ԱԱԾ-ն ձերբակալել է և բերման ենթարկել։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց Սարգիս Գալստյանի ազգական, Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի հետ՝ խնդրելով մեկնաբանել տարածվող լուրերը։

«Ինքս էլ մամուլից եմ տեղեկացել Սարգիս Գալստյանին ձերբակալելու մասին․․․ Ցավոք, տեղյակ չեմ, ոչ կարող եմ հաստատել, ոչ հերքել։ Ես Սարգիս Գալստյանից արդեն մի քանի ամիս է՝ տեղեկություններ չունեմ»,- հայտնեց Դավիթ Գալստյանը։

Ավելի վաղ Դավիթ Գալստայնը մեզ հետ զրույցում հերքել էր հորեղբոր՝ Սարգիս Գալստյանի՝ Ստեփանակերտի պարետ նշանակվելու մասին լուրը, ապա հավելել, որ մոտ ժամանակներս փաստեր ի հայտ կգան, թե ինչով է զբաղված Սարգիս Գալստյանը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ