Երևան +23°
Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 17:00 05-03-2022

Հայրենասիրությունն ամեն ինչից վեր է եղել հոպարի համար. Արամ Սարգսյանի դուստրը՝ հորեղբոր մասին

Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 63-րդ տարեդարձի առթիվ Oragir.news-ը զրուցել է Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի աղջկա՝ Գրետա Սարգսյանի հետ, ով մեզ հետ զրույցում պատմեց հորեղբոր հետ կապված մանկության հիշողությունների և թողած ավանդի մասին։

Գրետան, ով կրում է տատիկի անունը, ասաց, որ ընդամենը հինգ տարեկան է եղել, երբ տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ի՝ հորեղբոր չարաբաստիկ սպանությունը.

«Ինչքան էլ փոքր եմ եղել, ամեն դեպքում հիշողություններս վառ են ու անընդհատ հիշում եմ իրեն։ Ես իսկապես հիմա հիշում եմ պահեր, որոնք մտածում եմ, որ չպետք է հիշեմ՝ տարիքից ելնելով։ Իր ամեն միմիկան, շարժումները, ծիծաղը, ձայնի տոնայնությունը, ամեն բան հիշում եմ ու իմ մեջ մնացել է»։

Գրետան ասում է, որ տան ամենափոքր երեխան էր և հորեղբայրն իրեն ամենաշատն է երես տվել. «Հակասությունների միասնություն է եղել, քանի որ այդքան ուժի հետ միասին՝ փոքրի հետ փոքր էր, մեծի հետ՝ մեծ։ Խաղում էր մեզ հետ, ուրախանում էր մանկան նման ու մեզ երես էր տալիս ։ Ես իրեն չեմ հիշում որպես քաղաքական գործիչ կամ պաշտոնյա հոպար՝ ում հետ պետք էր ձիգ ու զգոն լինել, վախենալ կամ մտածել, որ հիմա կջղայնանա։ Ինքը եղել է այն հոպարը, որ ամեն իր տուն մտնելուց մենք երջանկանում էինք, որ մեզ հետ խաղալու է, ժամանակ է անցկացնելու ու միշտ իր վառ կերպարն է մեզ հետ եղել։ Մեր ընկերն էր նա , կարող է՝ տան փոքրն եմ եղել, դրա համար շատ խրատներ չի տվել, բայց ես ինքս իրեն հիշում եմ մանկական անհոգությամբ՝ քան մեծական խրատներով»։

Անդրադառնալով հարցին՝ թե ո՞րն է հորեղբոր թողած ավանդն իրեն՝ ասաց, որ շատ կան , բայց դրանք թևավոր խոսքեր չեն, այլ՝ առօրյա խոսքեր, քանի որ ավելորդ ձևական նախադասություններ չեր ասում, .«Ի՞նչ խրատ կարող էր տալ հինգ տարեկան երեխային, ավելի առօրյա բաներ եմ հիշում, մեզ հետ մանկական խաղեր էր կազմակերպում ու ինձ միշտ ասում էր խնձոր ջան, հենց ասեմ դուրս արի՝ կգաս»։
Գրետան ասում է, երբ չորս տարեկանում Շուշան Պետրոսյանի «Հայրեններն ու տաղերը» երգն էի սովորել, որը հորեղբայրը երգը ձայնագրած բերել էր , լսում էին միասին, «Ես էլ իր հետ այնքան էի լսել, որ անգիր էի սովորել։ Երբ հեծանիվ էր քշում կամ լողում՝ մեր ընտանիքի բոլոր երեխաներին իր հետ տանում էր, ու հեծանիվի գոգին ինձ էլ էր նստացրել, իրար հետ քշում էինք, ես էլ երգում էի։ Տատիին էլ Սոֆի էր ասում, ասաց Սոֆի, տեսել ես՞ ոնց է երգում այս երգը, այնքան էր ուրախացել, որ արագ կարողացել էի սովորել։ Հիմա, երբ Շուշան Պետրոսյանը երգում է այդ երգը, հիշողություններ են գալիս մանկությունից, տան անդամներն էլ են ասում , հիշում ես՞, թե ո՞նց էր ուրախացել, երբ անգիր էիր սովորել երգը»։

Հարցին՝ թե կա՞ պարտավորվածություն, որ սպարապետի եղբոր աղջիկն է ՝ ասաց. «Այո՛, իհարկե մեծ է պարտավորվածությունը, այն էլ՝ մի քանի ուղղություններով, թե՛ որպես ընտանքի անդամ, որովհետև տատիկիս համար եղել է շատ լավ որդի։ Ոչ թե որդի, ումով պարզապես հպարտանում են ու դրսում է հաջողություններ ունենում, այլ որդի, ով տունն է լցնում ու տան տղամարդ է ու պահում է տան ջերմությունը»։
Երկրորդ ուղղությունը՝ ըստ Գրետայի, հայրենասիրությունն է, որ ցանկացած պահի հայրենասիրությունն ամեն ինչից վեր է եղել հորեղբոր համար. «Եթե ուզում ես լինել երջանիկ մարդ, նախ պետք է առաջինն օգտակար լինես քո ազգին, իսկ երջանկությունն ուղիղ համեմատական է նրան, թե որքանո՞վ ես կարողանում օգուտ տալ քո երկրին։ Հաջորդ պարտավորվածությունն այն է, որ կարողացել էր համադրել երկու հատկանիշներ՝ կարողացել էր լինել ուժեղ, բայց միաժամանակ ազնիվ, բարի, փխրուն սիրտ ունեցող մարդ։ Ուզում եմ նույնն էլ ես լինեմ, որ բարությունը չդառնա հիմարություն, բարությունն ուղեկցվի նաև ուժով, կամքով, իսկ առաջ գնալու հնարավորությունները հենց այդտեղ է»։

Քնարիկ Պետրոսյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
08:35 Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. Փաստ
16:00 Փաշինյանի «խառնվելուց» հետո՝ գյուղացիներն այգիները մշակելու փոխարեն Երևանում շինարարություն են անում
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
20:30 3-րդ բանակային կորպուսը նահանջի հրաման չի կատարի, եթե ազգային պահանջ լինի․ Սուրեն Պետրոսյան
19:00 Ինչու Փաշինյանի օրոք համաբանակային զորավարժություն չի եղել. ԳՇ նախկին պետի կարծիքը