Ներքին 3 տարի առաջ - 18:00 25-08-2022

Իտալահայի որդու ուսումը կարևոր չէր․ Փաշինյանի հայրենասիրությունն ընդամենը 24 մլն դրամ արժե

Հայրենասիրությունն ընդամենը 24 մլն դրամ արժե։ 2019 թվականի նոյեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Իտալիա և այնտեղ հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, մի իտալահայ Փաշինյանին դիմել էր որդու տարկետման հարցով․ «Թող էս 3 տարին համալսարանը ավարտի, ես իմ ձեռքով բերեմ Հայաստան, որ ծառայի, հարց չկա»,- ասաց իտալահայը՝ մի բան էլ հավելելով, թե Նիկոլ Փաշինյանի օրոք մանավանդ գտնում է, որ զինվորական ծառայությունը պետք է։

Այդ ժամանակ, սակայն, Նիկոլ Փաշինյանն անդրդվելի էր, նա այնքան էր կարևորում զինվորական ծառայությունը, որ նույնիսկ մյուսներին էր կոչ անում գալ Հայաստան և ծառայել։ Ըստ Փաշինյանի՝ զինվորական ծառայությունը նույնիսկ անձի ինքնագնահատականն էր բարձրացնում․ «Ես ուրախ եմ, որ իմ որդին այսօր ծառայում է զինված ուժերում։ Ընդ որում, էն ժամանակ, երբ ես ընդդիմադիր պատգամավոր էի, ես որոշել էի, որ իմ որդին չպետք ա փորձի բուհ ընդունվել Հայաստանի Հանրապետության տարածքում, որ տարկետումով տեղի հավակնություն ունենա, և իմ որդին այժմ ծառայում է զինված ուժերում, և ես մեր բոլոր որդիներին, ովքեր զինապարտ են, կոչ եմ անում գալ հայրենիք և զինվորական ծառայության անցնել հայոց բանակում, մանավանդ որ այսօր բանակում շատ ծավալուն բովանդակային փոփոխություններ են տեղի ունենում, և հայրենիքի առաջ պարտքը կատարելը, կարծում եմ, կարևոր է բոլորի համար՝ առաջին հերթին ինքնազգացողության, ինքնագնահատականի և ապագայի համար»,- ասել էր Փաշինյանը, ապա, շարունակելով խոսքը, ընդգծել էր, որ զինվորական ծառայությունը ՀՀ հպարտ քաղաքացի լինելու կարևոր նախապայման է․ «Մեր օրակարգում կա նաև հարց, թե արդյոք կան մարդիկ, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն կարող այսպես վարվել, և գուցե թե նրանց իրավիճակը մի փոքր այլ է, և մենք այդ դեպքերը նույնպես կքննարկենք։ Իմ առաջին ցանկությունը, նաև խնդրանքը, նաև ակնկալիքը, նաև պահանջը այն է, որ ՀՀ զինապարտ բոլոր քաղաքացիները գան Հայաստան, զորակոչվեն բանակ և ծառայությունը անցնեն որպես ՀՀ հպարտ քաղաքացի Հայաստանի Հանրապետության հաղթական զինված ուժերում»։

2019 թվականից անցել է 3 տարի, և 3 տարի անց պաշտպանության նախարարությունն առաջարկում է բանակում ծառայել ընդամենը 4,5 ամիս, ավելի ճիշտ՝ ոչ թե ծառայել, այլ ուսումնական փուլ անցնել ու զորացրվել՝ վճարելով 24 մլն դրամ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ