Ներքին 5 տարի առաջ - 12:21 05-06-2021

Ես ռաբիս չեմ ու լալահառաչ հայրենասիրությունն իմ ամպլուան չէ. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.

«Ես գրեթե համոզված էի, որ Աբովյանի մորգում պարկերով իրար վրա լցված հայ զինվորների դիակները տեսնելուց հետո երեկ Սարյան փողոցը դատարկ պիտի լիներ։

Ես ռաբիս չեմ ու լալահառաչ հայրենասիրությունն իմ ամպլուան չէ, բայց երեկ տեղի ունեցածը սրբապղծության ակտ էր։

Ես դաժան մարդ չեմ, բայց հիմա տեղադրելու եմ զոհված 19 տարեկան զինվորի դիակի նկարը, կամ այն՝ ինչ մնացել է դիակից, որ երեկվա գինարբուքի մասովկան ու սեփական գինին էդ տժժացող զանգվածի վրա ծախող դալալները տեսնեն, թե 19 տարեկան սիրուն տղայից ի՞նչ են վերադարձրել մորը։

Երեկ լսում եմ թիվ մեկ մերժողից թիվ մեկ մերժվածը դարձածի առյուծապատումները։ Տղամարդը, ով հայրենիքը թուրքին հանձնելուց հետո բունկերից sms-ներ էր գրում թիմակիցներին, թե՝ էսօր տնից դուրս չգաք, գրկել է մեկ այլ տղամարդու՝ Քոչարյանի նկարն ու ըստ ֆրոյդի, փորձում էր նկարում պատկերված մարդու հանդեպ իր վախերը սուբլիմացնել իր նմանների շրջապատում։ Էն նմանների, ովքեր երբեք, որեւէ իշխանության օրոք ոչինչ չեն ունեցել, որովհետեւ նրանց կյանքի պլան մաքսիմումը եղել է Տամբովից կամ Լոսից տրանսֆեր ստանալը, բայց ովքեր միշտ եւ բոլոր ժամանակներում իրենց համարում են թալանված։

Գլխավոր հրամանատարը, ով հպարտորեն հայտարարում է, որ միայն պատերազմի ժամանակ է իմացել, որ մեր բանակում զրահաբաճկոնի եւ սաղավարտի պրոբլեմ կա, ու իր նմանները ծափահարում են այդ «բացահայտմանը», որի չլինելու պատճառով հազարավոր տղաներ են զոհվել։

Ու չկար մեկը, որ Քոչարյանի նկարի ռամկան գրկածին հարցներ, իսկ երբ ձեր գեներալներին հարցնում էիք, թե բանակում ինչի՞ պակաս կա, արդյո՞ք նրանք ասում էին՝ միայն կլուբնիկի։

Ես տեղադրելու եմ 19-ամյա Արմենի դիակի նկարը, որովհետև Արմենը կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրի որդին։ Ու Արմենը մեր հավաքական ամոթն ու հավաքական խիղճն է։

Վեհափառ, դիմում եմ Ձեզ՝ հիմա արդեն կոչ արեք, որ առաջիկա Վարդավառին փողոցային վակխանալիա չլինի։

Ամոթ է»։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո