Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:50 08-10-2025

Եկեղեցու սպասավորին հարվածողները Հիսուս Քրիստոսին են հարվածում. Էլեոնորա Մանանդյան

Այսօր ԱԺ-ի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում հանրային գործիչ Էլեոնորա Մանանդյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իրենց շարժման հոգևոր հիմքերին՝ նշելով, որ իրենց ներկայությունը պայմանավորված է հավատքով և եկեղեցու հանդեպ պաշտպանական դիրքորոշմամբ։

«Սա՝ ըստ Աստվածաշնչի, ըստ Ղուկասի, այն մեկն է, ով համարձակվում է հարվածել եկեղեցու սպասավորին, հարվածում է Քրիստոսին։ Ես բուդդայական եմ, և շատերը զարմանում են, թե ինչու է բուդդայականը պաշտպանում Հայ Առաքելական Եկեղեցին։ Դա միայն տկարամիտները կարող են ասել, որովհետև եթե գնում ես հոգևոր ճանապարհով, դու ուխտ ես տալիս, որ կյանքի գնով պաշտպանես կրոնը, սպասավորներին։ Դրա համար մենք այստեղ ենք՝ հատկապես Միքայել Սրբազանի պաշտպանության համար»,– նշեց Մանանդյանը։

Նրա խոսքով՝ իրենք որևէ մեկին կոչ չեն արել միանալու իրենց ակցիաներին․ «Եթե կան մարդիկ, ովքեր չեն մասնակցում և այստեղ քիչ մարդ կա, ապա այդ հարցը թող իրենց տան։ Մենք ոչ ոքի չենք ստիպում գալ»։

Անդրադառնալով քննադատություններին՝ Մանանդյանը նշեց, որ դրանք հիմնականում հնչում են ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների կողմից։

«Ինձ քննադատում են հիմնականում «Հայաստան» դաշինքից, բայց այնտեղ կան մարդիկ, որոնց ես շատ հարգում եմ՝ Գեղամ Մանուկյանին, Արծվիկ Մինասյանին և այլոց»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք
21:34 Կրակոցներ, ենթադրյալ սպառնալիքներ և ամուսնալուծություն․ նոր մանրամասներ Ջիգանի ու Սամոյլովայի շուրջ
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան