Ուղիղ եթեր
Սպորտ 56 րոպե առաջ - 20:55 27-10-2026

Շարունակելու եմ քրտնաջան աշխատել՝ թե՛ թիմային, թե՛ անհատական նոր տիտղոսներ նվաճելու համար․ Յամալ

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը կիսվել է տպավորություններով հեղինակավոր France Football պարբերականի կողմից 2025/26 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին տրվող «Կոպայի գավաթը» ստանալուց հետո։

19-ամյա իսպանացի վինգերը ֆուտբոլի պատմության մեջ դարձավ առաջին խաղացողը, ում հաջողվում է այս մրցանակը նվաճել երեք տարի անընդմեջ (նախկինում նա լավագույնն էր ճանաչվել նաև 2024 և 2025 թվականներին)։ Չնայած պատմական նվաճմանը՝ Յամալն իր ելույթում առանձնահատուկ նշել է թիմակցի՝ Պաու Կուբարսիի գործոնը.

«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ և ստանալ այս մրցանակը։ Այնուամենայնիվ, կցանկանայի, որ այս պահին բեմում լիներ իմ թիմակից Պաու Կուբարսին։ Կարծում եմ՝ մրցանակը պետք է բաժին հասներ հենց նրան։ Պաուն լիովին արժանի էր դրան, քանի որ արդեն տևական ժամանակ է՝ փայլուն ու բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում։

Ես այս մրցանակը ստանում եմ երրորդ տարին անընդմեջ և անչափ երախտապարտ եմ դրա համար։ Շնորհակալություն եմ հայտնում հարազատ ակումբիս և ազգային հավաքականին։ Շարունակելու եմ քրտնաջան աշխատել՝ թե՛ թիմային, թե՛ անհատական նոր տիտղոսներ նվաճելու համար»,- Յամալի խոսքերն է մեջբերում «կապտանռնագույնների» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ-2026»-ի հանդիսավոր մրցանակաբաշխությունը կայացել է հոկտեմբերի 26-ին Լոնդոնում։ Գլխավոր մրցանակի համար պայքարում Լամին Յամալը եզրափակել է լավագույն եռյակը՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը, իսկ Պաու Կուբարսին քվեարկության արդյունքներով 12-րդն է։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին