Մամուլ 8 ամիս առաջ - 08:47 26-12-2025

Մայր Աթոռի վրա գրոհողներն ու լրագրողներին հարվածողները կպատժվե՞ն․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է ․ Անցած շաբաթ, երբ Վեհափառը ժամերգություն էր անցկացնում, իշխանական հրոսակախումբը հարվածում էր տաճարի դռներին, գոռգոռում, վիրավորում հոգեւորականներին: Չնայած շատերը քննադատում են օպերային թատրոնի փոխտնօրենի, Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանի եւ այլոց գործողությունները, սակայն իրավապահները լռում են։ Նրանք ոչինչ չեն տեսել, ոչ մի հրապարակում չեն կարդացել:

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, մայր տաճարի խոյակին մագլցած օպերայի փոխտնօրենի հետ կապված, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանապետին։ Դիմեցինք ՆԳՆ՝ ընթացք տրվե՞լ է հաղորդմանը, ասացին` դիմեք գրավոր։

Քննչական կոմիտեից հարցրինք` վարույթ նախաձեռնվե՞լ է տաճարի վրա գրոհի, լրագրողներին հարվածելու եւ այլ դրվագներով, ասացին` «հաղորդում չեն ստացել»։

Ամենից շատ դիտված

22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»