Ուղիղ եթեր
Ավելին 8 ամիս առաջ - 20:02 01-10-2025

Ինդոնեզիայում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ Մալուկու շրջանում 163 կիլոմետր խորության վրա տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ։

«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հարավարևմտյան Մալուկու կղզուց 88 կիլոմետր հյուսիս-արևելք։ Երկրաշարժի խորությունը կազմել է 163 կիլոմետր»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Սեյսմոլոգների կարծիքով, երկրաշարժից հետո կա հետցնցումների վտանգ։ Ցունամիի վտանգ չկա։

Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում: