Արտաքին 5 տարի առաջ - 14:10 12-03-2021

4,5 ՄԱԳՆԻՏՈՒԴՈՎ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՄՈՆՂՈԼԻԱՅՈՒՄ

Մարտի 12-ին 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մոնղոլիայի Խուբսուգուլ լճում՝ Ռուսաստանի սահմանի մոտ, որտեղ շարունակվում է հետցնցումային ակտիվությունը 2021 թվականի հունվարին գրանցված հուժկու երկրաշարժից հետո: Իրկուտսկում զգացվել են 3-4 բալ ուժգնությամբ, Բուրյաթիայի Հանրապետության բնակավայրերում՝ 2-4 բալ ուժգնությամբ ցնցումներ, հաղորդվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Բայկալի մասնաճյուղի կայքում:

«Մարտի 12-ին՝ ժամը 7-ին, ըստ Գրինվիչի (10:05:11): Իրկուտսկ 3-4 բալ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երկրաժարժն զգացվել Է Իրկուտսկի մարզի 15 բնակավայրերում եւ Բուրյաթիայում: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Պրիանգարիեի գլխավոր վարչության մամուլի ծառաությունը հայտնել է, որ ավերածություններ չկան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան