copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:43 15-12-2021

Իրանում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Դեկտեմբերի 15-ին 5 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Իրանի արեւմտյան մասում: Այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Էպիկենտրոնը գտնվել Է Մեսջեդե Սոլեյման քաղաքից, որտեղ բնակվում Է 111 հազար մարդ, 58 կիլոմետր դեպի հյուսիս - արեւելք:

Օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա: Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկատություն չեն հայտնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: