Ներքին 1 տարի առաջ - 18:43 18-09-2025

ՀՀ անկախության տոնին նախատեսվում են մի շարք միջոցառումներ

ՀՀ անկախության տոնին ԿԳՄՍՆ ենթակայության տարբեր մշակութային հաստատություններում նախատեսվում են մի շարք միջոցառումներ:

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով աննախադեպ միջազգային ցուցահանդեսը։

Այս բացառիկ ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ Հայաստանում կցուցադրվեն Լուվրի թանգարանի հավաքածուներից 16 ուշագրավ ցուցանմուշներ, որոնք կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանի երկու տասնյակից ավելի արժեքավոր թանգարանային առարկաների հետ։ Առանձնակի է ներկայացվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխառված Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքարանը։ Ցուցահանդեսը կգործի վեց ամիս՝ մինչև 2026 թվականի մարտ ամիսը:

ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ սեպտեմբերի 21-ին Արմավիր քաղաքում կայանալու է «Ֆեստիվառ» փառատոնը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ:

Անկախության տոնին ընդառաջ՝ միջոցառումներ են նախատեսված նաև տոնի նախընթաց օրերին. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի դահլիճում իրականացվելու է «Էս գիշեր, աշնան գիշեր» խորագրով համերգ: Սեպտեմբերի 19-ին և 20-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից ևս իրականացվելու են համերգներ՝ նվիրված ՀՀ անկախությանը:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն