Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:00 18-09-2025

Ավետ Բաբայանը պետք է հրաժարական տա, Ավինյանը նկատողություն ստանա

Մանր չինովնիկները, հատկապես՝ ՏԻՄ մարմիններում պաշտոն զբաղեցնողները արդեն որերորդ անգամ են բռնություն կիրառում իրենց հասցեին հնչող քննադատությանն ի պատասխան։ Այս պաշտոնյաները, հավանաբար, կարծում են, թե իրենք քաղաքապան պատասխանատվություն չեն կրում, անպատժելի են։

Սեպտեմբերի 17-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և արձակուրդ ուղարկել։ Օրերս լրագրող Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ ֆեյսբուքյան գրառումից հետո Ավետ Բաբայանն իր հետ ունեցել էր հայհոյանքներով ուղեկցված խոսակցություն, իր հասցեին հնչել են սպառնալիքներ։ Կարապետյանը նշել էր, որ որոշ ժամանակ անց իր աշխատավայրի մոտ անհայտ անձը ծեծի է ենթարկել իրեն։ Հարուցվել է քրեական գործ։

Մի քանի ամիս առաջ Նոր-Նորքի թաղապետն ու աշխատակաիցները թաղապետարանում ծեծի էին ենթարկել հասարակական ակտիվիստի։ Եթե այդ ծեծկռտուքի մասնակիցները խիստ պատժի արժանանային, ապա չէր կրկնվի։

Ավետ Բաբայանը պետք է հրապարակավ խոստովանի իր սխալն ու հրաժարական տա, չսպասի, որ իրեն պաշտոնանկ անեն արձակուրդից վերադառնալուց հետո։ Ավելին՝ ի տարբերություն Նոր Նորքի թաղապետարանի ծեծկռտուքի, այս պարագայում ծեծկռտուքի հեղինակը քաղաքապետարանի աշխատակից է, Ավինյանի ուղիղ ենթակա անձ։ Հետևապես՝ խիստ նկատության պետք է արժանանա ոչ միայն Ավետ Բաբայանն, այլև Տիգրան Ավինյանը։

Իշխանավորները պետք է հասկանան, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, որտեղ խոսքի, մամուլի ազատություն կա, և քննադատության թիվ մեկ թիրախը իշխանություններն են, վարչական մարմինները, պաշտոնյաները, քաղաքականություն որոշողները, հանրային կյանքը կազմակերպողները, այդ թվում՝ ՏԻՄ պաշտոնյաները, որոնք քաղաքական պատասխանատվություն են կրում։ Ժողովրդավարական երկրում պաշտոնյան իրավունք չունի ծեծելու քաղաքացուն միայն այն բանի համար, որ վերջինս քննադատել է իշխանություններին։ Եթե այդ քննադատության մեջ վիրավորական երանգ կա, ապա պաշտոնյան իրավունք ունի դիմելու դատարան։

Եվ ի վերջո՝ քաղաքացուն ծեծելը խորհրդանշական իմաստ ունի։ Այսպիսով իշխանությունը ցույց է տալիս իր ատելությունը ժողովրդի հանդեպ։ Ավետ Բաբայանը, հավանաբար, կարծել է, թե Նիկոլ Փաշինյանից մեդալ է ստանալու, քանի որ Փաշինյանը նույնպես ատում է ժողովրդին։ Այս առումով՝ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի ժողովրդից, քանի որ Ավետ Բաբայանն, ենթադրաբար, ոգևորվել է հենց Փաշինյանի վարքից։ Փաշինյանն ատելության խոսք է զարգացնում, և ենթականերն էլ կարծում են, թե առաջնորդն ատում է ժողվրդին, քաղաքացուն, իրենք էլ են ատում ժողովրդին ու քաղաքացուն, ինչն էլ մի օր այսպիսի արտահայտություն է ստանում։

ՔՊ-ական իշխանությունը պետք է գիտակցի, որ լրագրող ծեծելով չի կարող մեղմել իր հասցեին քնադատությունը։ Եվ պետք է սկզբունքորեն հրաժարվի այդ հակաժողովրդավարական, ապաքաղաքական գործելաոճից։ Օրինակ՝ կարող են մեծ պաստառներ պատրաստել ու փակցնել փողոցներում, վարչական շենքերի առջև, որոնց վրա գրված լինի, որ ՔՊ-ական պաշտոնյաներին արգելվում է քաղաքացիներին ծեծել, հայհոյել, ատելության խոսք ուղղել։ Եթե պաշտոնյան ամեն անգամ գործի գալիս տեսնի այդ պաստառները, ապա գուցե այս խայտառակ ու վտանգավոր միջադեպերը կադադարեն։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի ժողովրդից, Տիգրան Ավինյանին նկատողություն տա, իսկ Ավետ Բաբայանը պետք հրաժարական տա ու պատասխանատվության ենթարկվի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը
11:02 Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան