Ավելին 10 ամիս առաջ - 21:34 17-09-2025

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է


Թուրքիայի Բուրսա քաղաքի մոտ գտնվող Ջումալըքըզըք գյուղում է գտնվում աշխարհի ամենանեղ փողոցներից մեկը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։ Այս յուրահատուկ վայրն այսօր զբոսաշրջիկների և լուսանկարիչների սիրելի կանգառներից է։

Փողոցը կոչվում է «Ջինարալըղը»։ Այս անվան հետ կապված մի լեգենդ է պահպանվել այդ գյուղում։
Ասում են՝ թուրքական «Անկախության պատերազմի» տարիներին հունական զորքերը գյուղացիներին հավաքել են մզկիթում, որպեզի ողջ-ողջ հրկիզեն։

Սակայն մարդիկ կարողացել են փախչել ու այս նեղ փողոցով հասնել թուրքական զորքերի դիրքերը։ Երբ հույները հասել են նրբանցքի մուտքին, կարծել են, թե այն փակուղի է, և ապշած ասել՝ «Մարդ այստեղից չի կարող անցնել, սա միայն չարքերի գործը կարող է լինել»։

Այդ խոսքերից հետո փողոցն անվանվել է «Ջինարալըղը», որը թարգմանաբար նշանակում է «չարքերի նրբանցք»։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
21:43 Անի Երանյանը և Մհեր Բաղդասարյանը նոր ոճային ֆոտոշարք են հրապարակել
21:12 Սյունիքում բախվել են ֆիզկուլտուրայի ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավոր