Ներքին Միտք 1 տարի առաջ - 14:36 14-09-2025

Կարո՞ղ է ասել՝ որ կետում են ավարտվելու այս պահանջները, երբ ենք հասնելու «Երևանը տանք, թե չէ պատերազմ կլինի» թեզին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Չէ, չէ նախապայմաններ չկան, ուղղակի.

-Ադրբեջանը պահանջել է փոխել սահմանադրությունը, մենք նախաձեռնել ենք գործընթացը

-Թուրքիան պահանջել է չբարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին, մենք այլևս հետամուտ չենք Ցեղասպանության ճանաչմանը, ավելին, երբ որևէ պետության ղեկավար ճանաչում է Ցեղասպանության փաստը, մենք դատապարտում ենք նման հայտարարությունը, ասելով, որ դա մեզ ոչինչ չի տալիս

-Թուրքիան պահանջել է հրաժարվել Արարատ լեռի որևէ կերպ հիշատակումից, մենք արշավ ենք սկսել լեռան դեմ, այն հեռացնելով բոլոր հնարավոր տեղերից

-Ադրբեջանը պահանջել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, մենք համաձայնել ենք

-Ադրբեջանը պահանջել է երրորդ երկրի ուժեր չտեղակայել սահմանին, մենք համաձայնել ենք

-Ադրբեջանը պահանջել է չուժեղացնել բանակը, մենք դա իրականացնում ենք:

Լավ, ով աջակցում է այս քաղաքականությանը, համարում է, որ մենք մգացնում ենք գույները, որ սրա այլընտրանքը չկա, կարող է ասել՝ որ կետում են ավարտվելու այս պահանջները: Երբ ենք հասնելու «Երևանը տանք, թե չէ պատերազմ կլինի» թեզին:



Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն