Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:30 12-09-2025

Մենք ուզում էինք հանդիպել թուրք բանագնացին և նրան ուղեկցել Ծիծեռնակաբերդ, Ցեղասպանության թանգարան, «Եռաբլուր»

«Մենք ուզում ենք ասել, որ երբ Քըլըչը՝ թուրք բանագնացը գալիս է Հայաստան, թող ոչ միայն հանդիպի Նիկոլ Փաշինյանի և իր խմբի հետ, այլ հանդիպի հայ ժողովրդի այն հատվածի հետ, ովքեր ներկայացնում են իրականությունը»,- Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց ակցիայի մասնակից ՀՅԴ Երիտասարդական միության անդամ Գոռ Սարգսյանը։

«Մենք ուզում էինք այսօր հանդիպել թուրք բանագնացին և նրան ուղեկցել Ծիծեռնակաբերդ, Ցեղասպանության թանգարան, «Եռաբլուր», մեր հայ գերիների ընտանիքի անդամների հետ ծանոթանալու, Ցեղասպանության զոհերի ժառանգների հետ ծանոթացնելու։ Ցույց տալ, որ առանց միջազգային արդարության այս տարածաշրջանում խաղաղություն չի կարող լինել»,- ասաց ակցիայի մասնակիցը՝ ընդգծելով, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը բխում է միայն Թուրքիայի և Ադրբեջանի շահերից։

Նրա խոսքով՝ բանակցությունների սեղանի ոչ միայն պետք է դրվեն Ադրբեջանի և Թուրքիայի շահերը, այլև՝ Հայաստանի և Արցախի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»