Ներքին 1 տարի առաջ - 18:47 05-12-2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կանադայի վարչապետի հատուկ բանագնացին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայում և Մոնակոյում Կանադայի դեսպան, ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին:

Նախագահը ողջունել է հյուրին և բարձր գնահատել նրա ջանքերն ուղղված հայ-կանադական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև սերտ համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր: Առանձնահատուկ ընդգծվել է երկու երկրների խորհրդարանների արդյունավետ փոխգործակցության և առևտրատնտեսական կապերի խթանման կարևորությունը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում Հանրապետության նախագահը շեշտել է հարևանների հետ բարիդրացիական և կարգավորված հարաբերություններ հաստատելու Հայաստանի միանշանակ դիրքորոշումը:

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը Ստեֆան Դիոնին պարգևատրել է Երախտագիտության մեդալով՝ հայ-կանադական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»