Ներքին 4 տարի առաջ - 13:55 01-03-2022

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մարտի 1-ին ընդունել է Եվրոպական Միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին:

Ինչպես հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից, Պաշտպանը դեսպանին ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված լիազորությունների շրջանակն ու դրանց իրականացման համար տարվող աշխատանքներն ու ծրագրերը:

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել է ՄԻՊ հաստատության մի շարք առաջնահերթություններին, այդ թվում` անվտանգության հարցերում իրավունքահենք մոտեցումների ամրապնդմանը և հետպատերազմական հումանիտար հարցերին՝ առանձնահատուկ շեշտելով գերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձի, ատելության խոսքի դեմ պայքարի կարևորությունը, խոշտանգումների ու վատ վերաբերմունքի կանխարգելումը, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանությունը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք առաջնահերթությունները և Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր վիճակին առնչվող հարցերի լայն շրջանակը:

Դեսպան Դիոնը բարձր է գնահատել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման հարցում:

Մարդու իրավունքների Պաշտպանը և դեսպան Դիոնը նախանշել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հնարավոր համագործակցության մի շարք ոլորտներ:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»