copy image url
Ավելին Մշակույթ 2 ամիս առաջ - 19:29 03-09-2025

La grazia, Frankenstein և ոչ միայն. Վենետիկի 82-րդ կինոփառատոնը համաշխարհային կինոիրադարձությունների էպիկենտրոնում է

Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 6-ը Վենետիկի Լիդո կղզին կրկին վերածվեց համաշխարհային կինոյի մայրաքաղաքի։ Անցկացվում է 82-րդ Վենետիկի միջազգային կինոփառատոնը։

Տասնամյակներ շարունակ Վենետիկի կինոփառատոնը պահպանել է իր բացառիկ դիրքը՝ դառնալով համաշխարհային կինոաշխարհի ամենահեղինակավոր ու սպասված իրադարձություններից մեկը, որտեղ ամեն տարի համախմբվում են կինոարվեստի մեծագույն անուններն ու տաղանդները։ Այս տարի փառատոնի գեղարվեստական տնօրեն Ալբերտո Բարբերան առանձնահատուկ ընդգծել էր կինոյի՝ որպես մշակութային և քաղաքական երկխոսության միջոցի դերը։

Փառատոնի մեկնարկը տրվեց իտալացի աշխարհահռչակ ռեժիսոր Պաոլո Սորրենտինոյի «Լա Գրացիա» կինոնկարի համաշխարհային պրեմիերայով, որն արժանացավ հանդիսատեսի և կինոքննադատների ջերմ արձագանքին: Ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորած Տոնի Սերվիլլոն կրկին հանդես եկավ փայլուն վարպետությամբ, ընդգծելով Սորրենտինոյի հեղինակային ոճին բնորոշ կինոլեզուն։

Մրցութային ծրագրում ընդգրկված էին աշխարհի տարբեր անկյուններից ճանաչված և նորահայտ ռեժիսորների կինոնկարներ՝ Յորգոս Լանտիմոսի «Բուգոնիան»՝ Էմմա Սթոունի մասնակցությամբ, Ջիմ Ջարմուշի «Հայր, Մայր, Քույր, Եղբայր» կինոնկարը՝ Քեյթ Բլանշետի դերակատարությամբ, Գիլյերմո դել Տորոյի «Ֆրանկենշտեյնը», ինչպես նաև՝ Պակ Չան Ուկի «Այլ տարբերակ չկա» ֆիլմը։

Փառատոնի պատվավոր «Ոսկե առյուծ» մրցանակին այս անգամ արժանացան գերմանացի լեգենդար ռեժիսոր Վերներ Հերցոգը և հոլիվուդյան կինոաստղ Քիմ Նովակը` կինոյի պատմության մեջ ունեցած նշանակալի ավանդի համար։ Տեղի ունեցավ նաև Քիմ Նովակի մասնակցությամբ փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան, որը պատմում է դերասանուհու կյանքի և ստեղծագործական ուղու մասին։

Փառատոնը չշրջանցեց նաև արդի աշխարհաքաղաքական թեմաները։ Մասնավորապես՝ մրցութային ծրագրում ներկայացվեց թունիսցի ռեժիսոր Կաութեր Բեն Հանիայի «Հինդ Ռաջաբի ձայնը» ֆիլմը, որը պատմում է Գազայում զոհված վեցամյա աղջնակի պատմությունը։ Ֆիլմը մեծ արձագանք գտավ թե՛ քննադատների, թե՛ հանդիսատեսի շրջանում։

82-րդ Վենետիկի միջազգային կինոփառատոնը ևս մեկ անգամ հաստատեց իր բացառիկ դերը համաշխարհային կինոիրադարձությունների շրջանում, ոչ միայն հանդիսատեսին ներկայացնելով տարվա ամենասպասված կինոնկարները, այլև դառնալով մշակութային և հասարակական լայն քննարկումների հարթակ։

Տոնի Սերվիլլոն՝ Պաոլո Սորրենտինոյի «Լա Գրացիա» ֆիլմում



Կինոռեժիսոր Գիլյերմո դել Տորոն՝ «Ֆրանկենշտեյն» ֆիլմի պրեմիերային



Գերմանացի լեգենդար կինոռեժիսոր Վերներ Հերցոգը՝ «Ոսկե Առյուծ» պատվավոր մրցանակի դափնեկիր



Հոլիվուդյան «ոսկեդարի» կինոաստղ Քիմ Նովակը՝ պատվավոր մրցանակի դափնեկիր



Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան՝ պատվավոր մրցանակը Վերներ Հերցոգին հանձնելիս



Վենետիկի կինոփառատոնի գլխավոր՝ «Ոսկե Առյուծ» մրցանակը



Էլեն Դանիելյան

Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ
22:49 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Nissan Rogue»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր
22:30 ՔՊ-ին Վաղարշապատը պետք էր, որ Վեհարանի դեմ գրոհն արդարացնի․ հարցում
23:53 Դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել, թիրախը եղել է Սերգեյ Շոյգուն. ԱԴԾ
09:05 Նախարարի՝ 3,150 դոլարանոց պայուսակն ու բրենդային կոստյումը. Ավանեսյանի look-ի հետքերով. Ժողովուրդ
23:34 Դատավարությունը շարունակվում է, մինչդեռ իշխանական լրատվամիջոցը հաղորդում է կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու մասին. Ամստերդամ 
22:58 Այս գիշեր երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը. Լևոն Ազիզյան
22:37 Հայ-ամերիկյան նոր երկկողմ խումբ․ Սոնատա Քալթերի քաղաքական ուղին և հակառուսական օրակարգը