ՔՊ մտնելը պարտադիր է, ընդդիմադիր դաշտում ակտիվ կոնսուլտացիաներ են․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը նորից կադրային շախմատ է խաղում։ Նա թիմն է ռեստարտ անում 2026-ին ընդառաջ, իսկ ընդդիմությունը դեռ չի հասցրել դիրքավորվել:
«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել. առաջիկայում սպասվում են կադրային փոփոխություններ ոչ միայն Կառավարության կաբինետում, այլև մարզերում։
Փաշինյանը հերթական անգամ փորձում է թարմացնել իր թիմը՝ ավելի հնազանդ, վերահսկելի դեմքերով, սակայն հարցը մնացել է նույնը. արդյո՞ք կադրերը փոխելով լուծվելու է համակարգային ձախողումը։
Իսկ այս ընթացքում՝ գերիների վերադարձի հարցը մնում է չլուծված, ավելին՝ «խաղաղասեր» Ալիևը շարունակում է դատական ֆարսերը հայ գերիների նկատմամբ: Այսինքն՝ խաղաղությունն ու հակաթշնամանքը դեռ տեղ չեն հասել:
Հայկական դատարաններում շարունակվում են քաղաքական դրդապատճառներով ֆարսային գործընթացները, տասնյակ քաղբանտարկյալներ կալանքի տակ են՝ միայն խոսելու և իշխանությունից տարբերվող կարծիք ունենալու և այն արտահայտելու համար:

Հրապարակ օրաթերթը գրում է․ Ընտրական գործընթացներին ընդառաջ, ոչ իշխանական դաշտում կոնսոլիդացիաների, նոր ֆորմատների վերաբերյալ ակտիվ կոնսուլտացիաներ են ընթանում։

Մեր տեղեկություններով՝ երեկ «Օպերա սուիթ» հյուրանոցում հանդիպել են քաղաքական մի շարք ուժերի ներկայացուցիչներ։

Մասնավորապես` ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, «Հաղթանակ» կուսակցության ղեկավար, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրներից Մեսրոպ Առաքելյանը եւ «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր, «Իզմիրլյան ԲԿ» տնօրեն, «Հայոց տուն» նախաձեռնության հիմնադիր անդամ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։

Մենք պարզեցինք, որ այս խումբը նախկինում էլ է պարբերաբար հանդիպել` առաջիկա ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու նպատակով, բայց նոր ֆորմատը դեռ գլուխ չի գալիս:

Իսկ երեկ քննարկել են Էջմիածնի ընտրություններին միասնաբար մասնակցելու հարցը եւ կրկին որոշում չեն կայացրել։

Հրապարակ օրաթերթը գրում է․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ սեպտեմբերի 20-ին կայանալիք համագումարին ընդառաջ, հրահանգ է իջել համայնքներում ՔՊ խմբակցությունների անդամ ավագանիներին, որ բոլորը ՔՊ-ին պետք է անդամագրվեն կամ էլ վայր դնեն մանդատն ու հեռանան։ Բնականաբար, հրահանգն իջեցվել է Նիկոլ Փաշինյանից:

Նա ՔՊ վարչության ընտրությունների համար փորձում է իրեն ապահովագրել հնարավոր անակնկալներից եւ վարչությունն ընտրող պատվիրակների կազմը առավել կախյալ անձանցից ձեւավորել։

Բանն այն է, որ ավագանու անդամները ՔՊ տարածքային կազմակերպության անդամներ են, որոնք համարվում են նաեւ վարչության ընտրությունների ընտրիչներ։

Այդ մարդիկ են գաղտնի քվեարկությամբ ընտրելու թե՛ կուսակցական ղեկավար մարմինը՝ վարչությունը, թե՛ վերահսկող հանձնաժողովը, ուստի ինչքան շատ լինեն նրանք, այնքան կուսակցության ներսում առկա եւ միմյանց, իսկ ամենագլխավորը՝ Փաշինյանի դեմ պայքարող խմբավորումների գործը կբարդանա:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան