Խոսք 4 տարի առաջ - 18:16 09-02-2022

Հայ-իրանական հարաբերություններին խոչընդոտում է ադրբեջանցիների՝ ՀՀ սուվերեն տարածք մտնելը. Գարիկ Միսակյան

Փետրվարի 9-ին նշվող ՀՀ և ԻԻՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Oragir.news-ը զրուցել է հայ-իրանական հարաբերությունների մասին իրանագետ Գարիկ Միսակյանի հետ։

Իրանագետի խոսքերով՝ քաղաքական առումով մշտապես հայ-իրանական հարաբերությունները գտնվել են ամենաբարձր մակարդակում՝ ոչ էական ընդմիջումներով, իսկ տնտեսական առումով եթե նայենք՝ խնդիրներ կան լուծելու՝ հատկապես արցախյան վեջին պատերազմից հետո խոսակցություններ կար հայ-իրանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ «Եղան մի քանի հայտարարություններ, որոնք նպատակահարմար է մշակել ավելի գործուն և ընդլայնված օրակարգային ձևաչափով, քանի որ ներկա աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում մենք երկուսս է՝լ և ՀՀ-ն և Իրանը ունենք միմյանց կարիքը և այդ առումով այդ հարաբերությունները կարող ենք փոխադարձ շահավետ ձևով օգտագործենք, նաև եթե հաշվի առնենք, որ Կապանում հյուպատոսություն է բացվել իրանական, ապա մենք էլ կարող ենք փոխադարձության սկզբունքով ունենալ նմանատիպ հյուպատոսություն Թավրիզում, իսկ թե քաղաքական, և թե աշխարհաքաղաքական առումով մենք շատ անելիքներ ունենք տարածաշրջանում»։

Իրանագետն անդրադառնալով վերջին տարիներին իշխանության կողմից տարված հայ-իրանական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հատկապես պետական մակարդակով թե ի՞նչ գործունեություն են ծավալել, նշեց, որ կարգավորման որակավորում աջակցությանը չի կարելի տալ, որովհետև հայ-իրանական հարաբերությունները երբեք խաթարված չեն եղել, հակառակը՝ եղել են ԱԳՆ, վարչապետի, նախագահի մակարդակով հանդիպումներ։

«Բավականին շատ խոսակցություններ կան հյուսիս-հարավի վերաբերյալ ու սպասում ենք հստակ գործողությունների օրակարգի մշակման, որովհետև հարաբերությունների մակարդակը նոր փուլ պետք է մտնի և նույնիսկ հյուսիս-հարավ ստեղծող միջանցքը ՀՀ տարածքով օգտագործել որպես հակակշիռ նույն թուրանական ձևին կլինի նման։ Այսինքն` հնարավորությունները մեծ են և փոխադարձ ցանկություն կա հարաբերությունների զարգացման համար»։

Այն հարցին, թե օրինակ իրանցի բեռնատարների՝ ՀՀ սահմանից անարգել չանցնելը և նմանատիպ դեպքերը կարո՞ղ են խոչընդոտել հայ-իրանական հարաբերությունների կարգավորմանն՝ ասաց, որ միանշանակ Սյունիքի այդ հատվածում ստեղծված իրավիճակը և Ադրբեջանի կողմից մեր սուվերեն տարածք մտնելը՝ դրանք բնականաբար խոչընդոտում են հայ-իրանական հարաբերություններին, և հենց այստեղ է կարևոր «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի գործարկումը, որն Իրանի կողմից հաստատ օգտագործվելու է, եթե համապատասխան ձևով մեծանա գործարկումը և ընդհանրապես Սյունիքի հատվածը հայ-իրանական հարաբերությունների կարգավորման սկիզբ կարող է դառնալ։

«Մենք Իրանի հետ գրեթե միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել, որոշակի փոփոխություններով ՝ չհաշված Իսրայելի դեսպանատան հետ կապված խնդիրներով, որոնք, կարծես թե, լուծվել են, ներկա փուլում կարծես նաև հաշվի առնելով այն իրավիճակը,ինչը ստեղծվել է մեր պետության և Սյունիքի շուրջ, այդ հարաբերություններն ունեն ավելի հստակ օրակարգով զարգացման կարիք»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում