Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 19:37 17-11-2025

Անավարտ շինարարություններ, կիսատ-պռատ աշխատանք․ Փաշինյանի խոստացած դպրոցների հետքերով

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ծրագրով մինչև 2026 թվականը կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող դպրոցների իրավիճակը։

Հիշեցնենք՝ ըստ Կառավարության ծրագրի՝ 300 դպրոց պետք է նորոգվի, կառուցվի կամ վերակառուցվի մինչև 2026 թվականը։

Արդյոք սկսվե՞լ են, ի՞նչ փուլում են, կամ ավարտվե՞լ են շինաշխատանքները։

Oragir.News-ն այս անգամ տեղեկատվություն է հավաքել Երևան քաղաքի մի շարք դպրոցներից։

Այսպես․ թիվ 111 հիմնական դպրոցը շահագործման է հանձնվել 2023 թվականից։ Այստեղ ամեն հարց լուծված է։ Այս մասին Oragir.News-ին հայտնեցին դպրոցից։

Թիվ 18 հիմնական դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են վաղուց։ Այն նույնպես շահագործման է հանձնվել 2023 թվականից։

116 հիմնական դպրոցում ևս նույն պատկերն է։ Շենքը հիմնանարոգված է, աշխատանքները՝ կատարված։

Թիվ 6 հիմնական դպրոցում աշխատանքներն ընթանում են իրենց բնականոն հունով։

Թիվ 95 դպրոցից հայտնեցին, որ դպրոցը վաղուց հանձնվել է շահագործման, բայց առանց փաստաթղթերի։

Թիվ 68 հիմնական դպրոցում այս պահին շինարարություն է ընթանում․ «Ամեն ինչ բարեհաջող ընթանում է, շատ լավ դպրոց է լինելու։ Նախատեսվում է ավարտին հասցնել 2027-ին»,- ասաց տնօրենը։

Թիվ 148 ավագ դպրոցում ևս շինաշխատանքներ են կատարվում։ Նախատեսվում է ավարտին հասցնել 2027-ի դեկտեմբերին։

Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում այս պահին շինարարություն է ընթանում։

«Հերացի» ավագ դպրոցի շենքն արդեն տարիուկես է, ինչ շահագործվում է, բոլոր աշխատանքներն արված են։

Շևչենկոյի թիվ 42 ավագ դպրոցից հայտնեցին, որ քանի տարի է դպրոցը շահագործվում է։ «Մենք 2 մասնաշենք ունենք․ հիմնանորգումից հետո արդեն քանի տարի է մի մասնաշենքը շահագործվում է, բայց երկրորդը հիմնանորոգված չէ»,- տեղեկացրեցին դպրոցից։

Մ․ Խորենացու թիվ 143 հիմնական դպրոցի վերակառուցման աշխատանքները վաղուց են ավարտվել։ Դպրոցը շահագործման է հանձնվել 2021թ-ից։ Ինչպես Oragir.News-ին վստահեցրեցին՝ ուսուցումը երբեք չի կանգնել շինարարության պատճառով։

«Մենք որևէ տեղ չենք տեղափոխվել, սկզբում փոքր մասնաշենքն է վերանորոգվել՝ մեծում ենք դասերն անցկացրել, այնուհետև՝ մեծ մասնաշենքն է վերանորոգվել՝ փոքրում ենք դասերն արել»,- ասաց տնօրենը։

Թիվ 191 հիմնական դպրոցից էլ հայտնեցին, որ շինրարարությունը սկսվել է 2015 թվականից․ «Արդեն երրորդ, թե չորրորդ տարին է՝ մյուս մասնաշենքում դեռ կիսատ են աշխատանքները, ոչինչ չի արվել»։

Հարցին, թե ինչն է պատճառը, ասացին, որ շինարարների հետ է կապված։ Նշենք, որ այս դպրոցի շինարարության ավարտի վերջնաժամկետը մինչև 2026 թվականն է։

Թիվ 33 հիմնական դպրոցում ևս չեն սկսվել շինաշխատանքները։

Իսկ թե ինչու են մինչև 2026-ի վերանորոգվող դպրոցների ծրագրում ներառել այն դպրոցները, որտեղ բառացիորեն ոչինչ չի արվել, մեղմ ասած, անհասկանալի է։

Ավելի վաղ Oragir.Newsներկայացրել էր ԿԳՄՍՆ ծրագրով մարզերում կառուցվող, վերակառուցվող և հիմանանորոգվող դպրոցների իրավիճակը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի